Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ
ԻրանՎարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Որպեսզի հասկանալի լինի, թե Իրաքի Քրդստանի տարածաշրջանի համար նաև տնտեսական ոլորտում ինչպիսի մեծ հարված էր Քիրքուքի վերհսկողության անցումը իրաքյան կենտրոնական իշխանություններին, բավարար է միայն նշել, որ Քրդստանի տարածաշրջանի օրական մոտ 650 000 բարել նավթի արդյունահանման 50%-ից ավելին բաժին էր ընկնում հենց Քիրքուքի նավթահորերին:
Եթե հաշվի առնենք, որ Իրաքի Քրդսատանից արտահանվող նավթի ողջ ծավալի մոտ 85%-ն անցնում էր դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստը ձգվող նավթամուղով և դրա որոշակի քանակություն ապահովում էր նաև Իսրայլեի պահանջարկը, ապա ակնհայտ է, որ դիրքեր կորցնողների շարքում նաև Անկարան և Թել-Ավիվն են:
Մյուս կողմից էլ՝ նկատի ունենալով իրանական հսկայական դերակատարությունը Քիրքուքի գործողության շրջանակներում, որտեղ համաձայն քրդական աղբյուրների՝ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ունեցել է վճռորոշ դերակատարություն, պարզորոշ է, որ, պատկերավոր ասած, Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ: