00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյանպատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում Ռուսաստանի հետ կապված զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են ընդգծել Ռուսաստանի բացասական դերակատարումը հակամարտությունների ստեղծման և կարգավորման հարցերում: «Մասնավորապես, Հայաստանի մասով այսպիսի ուղղակի անդրադարձ եղավ, որ Ռուսաստանը արտոնյալ պայմաններով զենք է վաճառում Հայաստանին: Քանի որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացված չէ, ադրբեջանցիները փորձում են արևմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ, որ Ռուսաստանը բացասական դերակատարում ունի մեր տարածաշրջանում: Մենք, իհարկե, արձագանքեցինք այս ամենին և հստակեցրինք, թե ինչի մասին է խոսքը: Նախ մենք նշել ենք, որ հակառակը՝ հենց Ադրբեջանն է և Ռուսաստանից, և բազմաթիվ այլ երկրներից ձեռք բերում հարձակողական զենք-զինամթերք և ահռելի գումարներ է ծախսում դրա վրա»,- ընդգծեց Նահապետյանը:

Նա հավելեց, որ եվրոպացի խորհրդարանականներն արդեն հոգնել են նման իրավիճակներից, երբ ադրբեջանցի պատվիրակներն ամեն անգամ հանդես են գալիս օրակարգից դուրս ելույթներով: Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ իրենք արձագանքում են ադրբեջանական պատվիրակությանը, երբ նրանք փորձում են սուտ տեղեկատվություն տարածել, սակայն զգում են, որ եվրոպացի պատվիրակներն արդեն հոգնել են այդ բախումներից, քանի որ նույն մարդիկ միշտ նույն բաներն են ասում՝ օգտագործելով այդ հարթակը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ անվտանգության և քաղաքացիական չափման հանձնաժողովում քննարկվել է զեկույց՝ կապված Սևծովյան տարածաշրջանի խնդիրների հետ, որի ժամանակ ադրբեջանցիները ևս փորձել են հակահայկական դրույթներ ներառել զեկույցում: «Նրանք փորձում էին այդ փաստաթղթում ավելի լայն մեկնաբանության հիմք ստեղծել այդ փաստաթղթի, որտեղ խոսք էր գնում Սև ծովին ուղիղ հարող երկրների մասին: Նրանք փորձում էին զեկույցում ներառել ՙՍև ծովի ավազանին հարող երկրներ՚ ձևակերպումը, որպեսզի Ադրբեջանը նույնպես ներառեն, իսկ դրանից հետո մյուս հարցերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը: Այդ առաջարկներից որևէ մեկը չանցավ, քանի որ հիմնական զեկուցողը քարտեզի վրա ցույց տվեց Սև ծովը և դրան ուղիղ հարող երկրները՝ նշելով, որ Ադրբեջանին օրակարգի հարցը չի վերաբերում»,- մանրամասնեց Մարուքյանը:

Մարուքյանը «մանր ժուլիկություն» որակեց ադրբեջանցի պատվիրակների  կողմից ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը որպես հակամարտությունների կարգավորմանը խանգարող երկիր ներկայացնելու փորձերն այն պարագայում, երբ այլ հարթակներում նրանք շատ սերտ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ այս քննարկումների ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ներկայացուցիչները քննադատում են Ռուսաստանին, խոսում են իրենց տարածքային ամբողջականության մասին՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով Ռուսաստանի դերը և փորձում են ցույց տալ, թե տեսեք ինչքան վատն է Ռուսաստանը, որն օգնում է նաև հայերին: Սա բոլորն են տեսնում, իսկ մենք շատ լավ տեսնում ենք, թե նրանք ինչպես են տարբեր ոլորտներում համագործակցում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- եզրափակեց Մարուքյանը:

դիտվել է 1960 անգամ
Լրահոս
17 Հուլ
Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել