Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարն այլմոլորակային են, բայց Ռոնալդուն գերազանցում է մյուսներին. Տոտի
Sport«Ռոմա»-ի նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույնի կոչման իր ֆավորիտներին:
2017թ-ի տարվա լկավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Նեյմարը (ՊՍԺ):
Լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Զինեդին Զիդանը («Ռեալ») և Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»):
Լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Կեյլոր Նավասը («Ռեալ») և Մանուել Նոյերը («Բավարիա»):
«Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, Մեսսիին ու Նեյմարին՝ նրանք այլմոլորակային ֆուտբոլիստներ են: Պետք է ասեմ, որ մենք բոլորս միմյանց հարգում էին և դաշտում, և դրա սահմաններից դուրս:
Բայց Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում է մյուսներին: Ռոնալդուն զարմանալի մրցաշրջան անցկացրեց և գոլեր խփեց առաջատար ակումբներին»,- Տոտիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Մարզիչներից Տոտին ֆավորիտ է համարում Զիդանին, իսկ դարպասապահներից՝ Բուֆոնին: