Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

650-ամյա լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչմանը նվիրված հոբելյանական միջոցառում Վարշավայում (լուսանկարներ)

Հասարակություն
Հոկտեմբերի 14-ին՝ սրբոց Թարգմանչաց տոնի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի նախաձեռնությամբ Վարշավայում տոնվեց Լեհաստանի Կազիմիր Գ. Մեծ արքայի կողմից Հայ Եկեղեցու լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-րդ հոբելյանական տարեդարձը, որին ներկա էին ԼՀ-ում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի դասախոսներ, մեծ թվով հայորդիներ ու լեհ հյուրեր, ինչպես նաև՝ ուխտավոր հայեր Ֆրանսիայից, Բելգիայից և Ուկրաինայից:
 
Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց հոգևոր հովվությունից, միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնության գիրը լեհահայոց թեմի 650-րդ հոբելյանի կապակցությամբ:
 
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի հիմնադրման մասին պատմական ակնարկ» թեմայի շուրջ բանախոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայր Յուզեֆ Նաումովիչը:
 
Հոբելյանական միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով: Ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը՝ հայ հոգևոր-ազգային երգացանկով, ինչպես նաև՝ ջութակահար Գայանե Կոնինյանը (Ֆրանսիա), դաշնակահարներ Յակուբ Կիտովսկին (Լեհաստան), Յոաննա Գրոնկովսկան (Լեհաստան), Զոֆիա Միխալովիչը (Լեհաստան) և մենակատար Աիդա Հարությունյանը (Ֆրանսիա)՝ Կոմիտասի և Ա. Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարումներով:
 
Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» և Արշալույս-Ավրորա Մարտիկանյանի «Քրիստոնյաների կոտորածները Հայաստանում» լեհերեն վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:
 
Այնուհետև հայրական պատգամով հանդես եկավ լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը լեհաստանաբնակ հայորդիներին աստվածասեր, հայրենասեր և ազգասեր սերունդ կրթելու և դաստիարակելու կոչ ուղղեց՝ սուրբ Թարգմանիչ Վարդապետների բարեխոսությամբ Աստծուց անսասանություն և խաղաղություն խնդրելով հայոց պետության, եկեղեցու և համայն ազգի համար:
 
Հայր Տաճատը նաև որոշ նվիրյալ հայորդիների հանձնեց գնահատանքի և օրհնության գրեր ու շնորհակալագրեր՝ լեհահայոց հոգևոր հովվության հանդեպ նրանց ցուցաբերած նախանձախնդրության բարձր գիտակցության համար:
 
Վերջում ներկաները հրավիրվեցին պաշտոնական ճաշկերույթի:
 
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, «Ծաղկազարդ» երգչախմբի մասնակցությամբ Լեհաստանում քառաձայն Պատարագ հնչեց, որը մատուցվեց լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի ձեռամբ:
 
Լուսանկարները՝ Լիպարիտ Պապոյանի և Աննա Ավետիքյանի
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ)
Ամենադիտված