Տեսախցիկը ֆիքսել է ավտոբուսից գողություն կատարած անձի դեմքը (տեսանյութ)
ՏեսանյութերՆախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր:
Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: