Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող «Դելֆին» լողի մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց (լուսանկարներ)
ОбществоԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Ա. Սամսոնյանը այս տարվա ապրիլին գաղտագողի կազմակերպել էր ծառերի սպանդ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում, անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ էին իրականացրել: Ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել էին 23 ծառ, որոնք բարդի էին եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար:
Հասցված վնասը կազմում էր մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասել էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ:
Մանրամանսերը՝ shamshyan.com-ում