Սա հերթական խաղն է լինելու, որում ցանկանում ենք հաղթել. Մոուրինյուն՝ «Բենֆիկա»-ի հետ կայանալիք հանդիպման մասին
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բենֆիկա»-ի հետ կայանալիք դիմակայության մասին և նշել, որ ոչ-ոքին լավ արդյունք կլինի:
«Մեր միակ նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն է: Կարծում եմ՝ արտագնա խաղում մեկ միավորը վաստակելը խմբի ուժեղագույն մրցակցի դեմ խաղում դրական արդյունք կլինի:
Սակյան «Բենֆիկա»-ի դեմ խաղը այլ կերպ էլ կարելի է վերլուծել. սա հերթական խաղն է լինելու, որում ցանկանում ենք հաղթել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ 22:45-ին: