00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը

 Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց  խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես եկավ հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորությունից` ես հետաձգում եմ հարցի քննարկումը: Մենք պետք է խմբակցությունում քննարկենք ներկայացված առաջարկները և ներկայացնենք լրամշակված նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զեյնալյանը: 

Մինչ այդ, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որը միջադեպի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին: «Առաջարկում ենք հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երկու ամիս` անհրաժեշտության դեպքում մեկ ամսով երկարաձգելու պայմանով: Առաջարկում ենք հանձնաժողովների անդամների թիվը սահմանել 10 հոգի պատգամավորների թվի համամասնությամբ: Սահմանված են հանձնաժողովի լիազորություններն ու իրավունքները, որոնք են հարցմամբ դիմել պաշտոնատար անձանց, ստանալ անհրաժեշտ նյութեր, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքները: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրակացության ներկայացմամբ»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ  էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նպատակն է միջադեպի ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին: «Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարքագիծ դրսևորելն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները»,- ընդգծեց Զեյնալյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը, միջադեպը քննելու և եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ, ընդգծեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը նպատակահարմար չի համարում, քանի որ իրականում շատ դժվար կլինի ապացուցել, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես վերջինս պնդում է: «Միջադեպի մասնակից մի կողմը պնդում է, որ մյուս կողմը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ մյուս կողմը պնդում է, որ ինքը բռնցքամարտով է զբաղվել և զլացել է իր հմտությունները կիրառել: Այսինքն, պարոն Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է պարոն Փաշինյանի վրա: Մենք միջադեպի տեսագրություն էլ չունենք, որ կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և շատ բարդ կլինի ինչ-որ բան ապացուցել ու եզրակացություն ներկայացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս պայմաններում ինչ դիրքորոշում էլ արտահայտենք, ինչ-որ տեղ սուբյեկտիվ է ընկալվելու: Ես կարծում եմ, որ հասարակությունն արդեն տվել է այս ամենի  գնահատականը: Ես` որպես պատգամավոր, դեմ եմ նման երևույթներին: Այդպիսի երևույթները պետք է արմատախիլ արվեն: Ազգային ժողովը ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի: Դրա համար շատ վայրեր կան: Ես մնում եմ այն կարծիքին, որ ինչ որոշում էլ հիմա մենք ընդունենք, մյուս կողմը մեզ մեղադրելու է սուբյեկտիվության մեջ»,- եզրափակեց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հանձնաժողովը հենց ստեղծվում է նրա համար, որպեսզի քննարկի` կա՞ն ապացույցներ արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, թե չկան: «Մենք կոնկրետ պնդում ենք անում, որը պետք է քննարկվի: Մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք միասին աշխատելու: Սա մեր պնդումն է, եթե կա հակառակ պնդումը, հակառակ նախագիծը, ներկայացրեք այդ նախագիծը: Սա է այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք: Ուզում եք կողմ քվեարկել այս նախագծին, կողմ քվեարկեք, չեք ուզում` մի քվեարկեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության  մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա նշեց, որ միջադեպը կարելի է քննել և դրա վերաբերյալ եզրակացություն տալ մեկ ամսվա ընթացքում` նշելով, որ ի սկզբանե հանձնաժողովի գործունեության համար 2 ամիս ժամկետ սահմանելու դեպքում խնդրի քննարկումը կարող է ձգձգվել: «Ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի հարցի ուսումնասիրությունը կատարվի արագ և ներկայացվի համապատասխան եզրակացությունը: Նախագծի հեղինակը կարող է հիմա հայտարարել, ընդունելի են իմ առաջարկները, թե ոչ, կարող է նաև մինչև երկու շաբաթով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի բերվի լրամշակված տեքստը, և մենք կարողանանք դրան անդրադարձ կատարել»,- նշեց Թովմասյանը:

Թովմասյանի ելույթից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց հարցի քննարկումը հետաձգելու մասին, որպեսզի քննարկեն և ներկայացնեն նախագծի լրամշակված տարբերակը:

 

 

դիտվել է 420 անգամ
Լրահոս
17 Հուլ
Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել