Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի համար. Տիգրան Բարսեղյանը՝ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասին
SportԵվրոպայի լիգայի խմբային փուլում «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից առաջ «Վարդար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանն անդրադարձել է հանդիպմանը:
«Կարծում եմ՝ լավ խաղ է լինելու: Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի համար: «Ռեալ Սոսյեդադ»-ը լավ թիմ է և ունի լավ խաղացողներ: Հոսով եմ, որ հանդիսականները կդառնան մեր 12-րդ խաղացողը և կաջակցեն մեզ: Եթե կատարենք մարզչական շտաբի առաջադրանքը, ապա կարծում եմ, որ կարող ենք հաղթել:
Կարևոր չէ, թե որտեղ եմ խաղում. պատրաստ եմ առավելագույնը տալ: Ֆուտբոլը թիմային խաղ է և կարծում եմ, որ այդ թիմային խաղը մեզ արդյունք կբերի»,-Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Վարդար»-ի կայքը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու այսօր: