00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղի գոլերը (տեսանյութ)Իբրահիմովիչը Բեքեմին պարտված գրազի մասինԷրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ում«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունը

Ֆիլմի ցուցադրություն՝ «Նարեկացի» արվեստի միությունում (լուսանկարներ)

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը:

- Մեծ պատիվ է Նիկոլ Բեզջյանի ներկայությունն ու նրա ֆիլմի ցուցադրությունը մեզ մոտ: Ֆիլմը պատմում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը, լինելով լավագույն կրթական հաստատություններից մեկը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի գործում: Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղակայված Մելքոնյան կրթական հաստատությունը, որը 80 տարվա ընթացքում կրթություն և խնամք է տվել կարիքավոր հայ երիտասարդներին, փակվել է առանց հետագայում վերաբացվելու որևէ հեռանկարի: Առաջին հերթին այն որբերի դպրոց է եղել:

Երբ ես փոքր էի, ու Բեյրութում պատերազմ սկսվեց, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Կիպրոս, և ես մի քանի ամիս սովորեցի այդ դպրոցում: Այդտեղ աշխարհի ամեն կողմից երեխաներ էին գալիս ուսանելու և ապրելու: Իմ համար շատ հոգեհարազատ է այդ դպրոցը, քանի որ ես շատ հուշեր ունեմ նրա հետ կապված:

Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմն առաջ է քաշում սփյուռքում հայկական կրթօջախների հիմնական խնդիրները:

Հաստատությունը հիմնադրվել է բարերար Մելքոնյան եղբայրների կողմից՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայերին օգնել մտնել կյանքի նոր փուլ: Սակայն մեկ դար անց առաջացած որոշ խնդիրներն իրենց հետևանքն են թողել Մելքոնյան կրթական հաստատության պատմության մեջ՝ սառեցնելով նրա գործունեությունը: Այս որոշումն ինձ համար սարսափելի որոշում է...,- իր խոսքում նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Լույսի տաճար» ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը սփյուռքում, որոնք, ցավոք, հետզհետե պակասում են:

Երեկոյին ներկա էին նաև նախկին մելքոնյանականներ Գևորգ Գալայճեանը և Թոմաս Մազեջյանը, ովքեր հուզմունքով հիշեցին իրենց դպրոցական տարիներն ու պատմեցին, թե ինչքան կարևոր է աշխարհով մեկ սփռված հայերի համար Մելքոնյան կրթական հաստատության նշանակությունն ու ծավալած գործունեությունը: Գևորգ Գալայճեանն ու Թոմաս Մազեջյանը պատրաստակամություն հայտնեցին նաև իրենց ուժերի սահմանում ամեն ինչ անել, որպեսզի դպրոցը նորից գործի, չնայած այս տարիների ընթացքում շատ տարբերակներով են փորձել վերաբացել կրթական հաստատությունը, բայց ապարդյուն:

-Մելքոնյանը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց էր: Ես ամեն ինչով պարտական եմ Մելքոնյանին: Հիշում եմ, երբ բուլղարահայերը եկան դպրոց, չգիտեին հայերեն ոչ մի բառ, և 4 տարի անց իմ դասընկեր Արամը, ով բուլղարահայ էր, հայերենով հայոց պատմության թեզ գրեց և պաշտպանեց: Սա խոսում է հային հայ պահելու գործում Մելքոնյանի հսկայական ավանդի մասին: Դժվար է մտածել, որ այն չի գործում, բայց ես դեռ հույսեր ունեմ, որ որևէ բան կստացվի,- իր խոսքում ընդգծեց Մելքոնյան կրթական հաստատության նախկին ուսանող Թոմաս Մազեջյանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաների հարցերին և վրդովված արձագանքներին պատասխանեց ֆիլմի ռեժիսոր Նիկոլ Բեզջյանը, ով Վենետիկի «Ոսկե առյուծ 2015» բիենալեի հաղթող է: Նա ծնվել է Հալեպում, սակայն ապրել և ստեղծագործել է տարբեր երկրներում:

Նիկոլ Բեզջյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ և միջազգային անվանի կինոփառատոների մրցանակակիր է:

Ֆիլմի գործադիր պրոդյուսերն Արմեն Ուրնեշլյանն է, ով նույնպես Մելքոնյան դպրոցի սան է եղել, մելքոնյանական շարժման մեջ է. նա այժմ Բեյրութում դպրոցի տնօրեն է:

Ռեժիսոր` Նիկոլ Բեզջյան
Գրող` Նիկոլ Բեզջյան
Պրոդյուսեր` Նիկոլ Բեզջյան
Կինեմատոգրաֆիա` Էլի Պարթամյան
Խմբագրում` Շանտալ Պարտամյան
Հնչյունային ձևավորում՝ Վիկտոր Բրեսս
Ձայն՝ Ալին Նագգաշյան
Երաժշտության ձայնագրություն՝ Ջո Բարուջյան, Սեդո Բաղդասարյան
Դաշնամուրային իմպրովիզացիա` Ջո Բարուջյան

դիտվել է 490 անգամ
Լրահոս
21 Հուլ
«Արաբկիր» բկ–ում հեռուստացույցները այլևս վճարովի չեն. «Փաստ»Վարորդները մեծամասնությունը այլ կերպ են վկայական ստանում. «Փաստ»Ամերիկացի առաջին սերիական մարդասպանի՝ Հենրի Հոլմսի մասին Բաքուն կրկին խավարի մեջ է Անգելա Մերկելը Հայաստան կայցելի Սև ծովի երկնքում արտասովոր երևույթ են նկատել (տեսանյութ)Տնտեսական ակտիվության աճը արագացել էԹավշյա հեղափոխությունը սկսվել է այստեղից. օրվա կադրՈրոնք են հորոսկոպի լավագույն խորհուրդներ տվող 5 նշանները ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է Ինչքան փող ուներ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբԱմփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նշանավորվեց հայաստանյան պրեմիերաներով Կայացավ «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկում Պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու այն քննարկումները, որ տեղի ունեցան Բրյուսելում.Կատարինա Մատերնովա ՔԿԾ պետը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ Որոնվում է երևանյան հագուստի խանութում գողության փորձ կատարած անձը Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ հարավային օկրուգի ներկայացուցիչների հետ քննարկել է Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ)Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյանի հանդիպել է ՀՀ ոստիկանության աշխատողներին (տեսանյութ) Հանրային հեռուստառադիոխորհուրդը մինչ այսօր կայքէջ չունի. Աստղիկ Ավետիսյան Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղի գոլերը (տեսանյութ)Իբրահիմովիչը Բեքեմին պարտված գրազի մասին«Քեզ ցանկանում եմ` ինձ…». Միշոյի շնորհավորանքը՝ կնոջը (լուսանկար, տեսանյութ) Սերժի Վաչոն 2 միլիոն դոլարի գրավի դիմաց ազատ կարձակվի Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի Աստղիկ Սաֆարյանը նորություն ունի երկրպագուների համար Varda-ն նմանակում է Քիմ Քարդաշյանին (ֆոտո) Էրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ումԲիբի Ռեքսայի նոր տեսահոլովակը՝ I'm A MessՔաղաքացուն արգելել են Հայաստան բերել 2-ից ավել ձմերուկ. ՊԵԿ պարզաբանումը«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... 80-ականների մոդել Քրիստի Բրիկլին՝ նոր գլամուրային ֆոտոշարքումԱմուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ) Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունըԲլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ) Տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ) Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում. Նիկոլ Փաշինյան Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը