Ռուսաստանը հիմա էլ ուզում է երկխոսել Ուկրաինայի հետ
RussiaՌուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանին սահմաններին պետք չեն հակամարտություններ:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին «Վալդայ» ակումբի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եկեք վերադառնանք կառուցողական, բովանդակային, նյութական, ինչպես ասում են դիվանագետները, երկխոսության: Մենք պատրաստ ենք, հաճույքով դա կանենք, և որքան արագ, այնքան լավ: Մեզ մեր սահմաններին հակամարտություններ պետք չեն»,-ընդգծել է Պուտինը:
Նա հստակ նշել է, որ Ռուսաստանը ցանկանում են ի դեմս Ուկրաինայի տեսնել բարեկամ պետության: