Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է
SportՄեկնարկում է Հայաստանի բասկետբոլի «Ա լիգա»-ի կանոնավոր առաջնությունը:
Հոկտեմբերի 21-ին, մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ սպորտ» (Երևան):
Հոկտեմբերի 21-ին կայանալիք առաջնության մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին: 1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին: