Մյուս մարզիչները լացում են ու լացում, իսկ ես՝ ոչ. Մոուրինյու
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուորինյուն հայտարարել է, որ չի սիրում բողոքել՝ ի տարբերություն իր կոլեգաների:
«Երբեք չեմ խոսում վնասվածքներից: Այդ մյուս մարզիչներն են լացում, լացում ու լացում, իսկ ես՝ ոչ: Նախընտրում եմ անտեսել վնասվածքը և վստահություն ներշնչել առողջ ֆուտբոլիստներին:
Եթե ցանկանում եք՝ կարող եմ հաջորդ հինգ րոպեն բողոքել: Բացակայում են Զլատանը, Պոգբան, Ֆելաինին և Ռոխոն: «Բեֆիկա»-ի դեմ խաղում էլ դաշտ դուրս բերեցինք երիտասարդ տղայի՝ Սքոթ Մակթոմինիին, որովհետև այլ տարբերակ չունեինք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Mirror-ը: