«Բարսելոնա»-«Մալագա»` 2:0 (տեսանյութ)
SportԻսպանիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Մալագա»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով:
2-րդ րոպեին Խերարդ Դեուլոֆեուն բացեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Անդրես Ինյեստան կրկնապատկեց կատալոնացիների գոլային առավելությունը:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» իրենց միավորների քանակը հասցրեցին 25-ի և շարունակում են գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: