00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք

Սոբչակը, Պուտինը եւ Բրեժնեւի ստվերը

Ամերիկյան լրատվամիջոցները յուրօրինակ են արձագանքել հեռուստալրագրող եւ իշխանությունների ընդդիմախոս Քսենիա Սոբչակի՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը: 

«Նա Փերիս Հիլթոնի ռուսական տարբերակն է», - հաղորդում է Foxnews հեռուստաալիքը: Մեջբերելով Սոբչակին, լրատվամիջոցը նշում է, որ Սոբչակը նախատեսում է առաջիկա նախագահական ընտրություններին ներկայանալ որպես այլընտրանք բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են վերջին 18 տարիներին իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինից:

The Washington Post թերթն իր կողմից հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է 6,630 օր, ինչն արդեն մեկ ամսով ավել է քան Խորհրդային Միության ճահճացած ժամանակաշրջանի ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի 6,601 տեւած առաջնորդի պաշտոնի ժամկետից:

Հատկանշական է, որ ամերիկյան մամուլի մեծ մասն ուշադրությունը սեւեռել է ոչ թե Քսենիա Սոբչակի հայտարարության կամ քաղաքական դիրքորոշման այլ նրա սկանդալային անցյալի վրա:

«Ռուսաստանի Փերիս Հիլթոն», «քաղաքական գործիչ դարձած նորաձեւության պատկերակ»՝ այսպես է բնութագրել Սոբչակին խոշորագույն The Huffington Post առցանց լրատվամիջոցը, որի կարծիքով, Քսենիա Սոբչակի մասնակցությունն ընտրություններին տրոհելու է Ռուսաստանի ընդդիմությունը, որի առաջնորդներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին, քննադատել է նախկին դաշնակցի ընտրություններին մասնակցելու որոշումը: Ավելին, լրատվամիջոցը գրում է, թե ոմանց կարծիքով Քսենիա Սոբչակի առաջադրումը կազմակերպված էր հենց Կրեմլի կողմից՝ ընդդիմությունը տրոհելու նպատակով:

Նման խոսակցություններին նոր թափ հաղորդեց հենց ինքը՝ Պուտինը, դրական պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը կին լինի:

Անդրադառնալով Քսենիա Սոբչակի առաջադրմանը, The New York Times-ը հատուկ ուշադրություն է դարձնում, որ արդեն 18 տարի իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինի դեմ մրցելու է «երիտասարդ հանրահայտ հեռուստալրագրողը», ում հայրը՝ Անատոլի Սոբչակը, համարվում էր Պուտինի քաղաքական ուսուցիչը: Չմոռանալով մատնանշել Սոբչակի շքեղ կյանքը, որն անցնում է թանկարժեք զբոսանավերում, ծովափերում եւ ռեստորաններում, թերթը միաժամանակ հիշատակում է, որ համաձայն սեպտեմբերին անցկացված սոցհարցմանը ռուսաստանցիների 53 տոկոսը դեմ է կին-նախագահի գաղափարին:

Գործնական Bloomberg-ն իր կողմից ներկայացնում է Հանրային կարծիքի հիմնադրամի վերլուծաբանի կարծիքը, ով համոզված է, որ Սոբչակին կհաջողվի իր կողմը գրավել երիտասարդներին, ովքեր դեմ են ներկա իշխանությանը:

Ինքը Քսենիա Սոբչակը, նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հայտարարության մեջ նշում է՝ «Երբ ես 18 տարեկան էի եւ արդեն բուհում էի սովորում, Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանի նախագահ: Այդ տարի ծնված երեխաներն այս ընտրություններին իրենք են քվեարկելու: Ուղղակի մտածեք դրա մասին»:

Վլադիմիր Պուտինը դեռեւս հրաժարվում է պաշտոնապես հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, մինչդեռ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին, հավանաբար դրա հնարավորությունը չի ստանալու, քանի որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվում է որպես թեկնածու գրանցել Նավալնիին, ով ունի դատված է եղել շատերի կողմից քաղաքական եւ մտացածին համարվող խարդախությունների մեղադրանքով:

դիտվել է 3045 անգամ
Լրահոս
22 Հուլ
Ծննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվիՄենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք. Ռուբեն Շուխյան Աստված իսկապես գործ ունի անելու արդի Հայաստանում. Տիգրան Պասկևիչյան «Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Ի՞նչ կարող է Աճեմօղլուն տալ Հայաստանին, որ չի կարող անել Բագրատյանը Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած Արտակարգ դեպք ԵրևանումԿենդանակերպի 4 անմատչելի կանայք, ովքեր խենթացնում են տղամարդկանց Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը