Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է գնել
AzerbaijanԱդրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է գնել: Խաղաղության շուրջ խնդիրների ուսումնասիրության ստոքհոլմյան միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին համազարկային կրակի «Պոլոնեզ» համակարգերի տրամադրման գործարքը կայացել է: Այս տեղեկատվությունը հաստատել են նաև բելառուսական ԶԼՄ-ները:
Ադրբեջանական կողմը հրթիռային համակարգերի արտահանման համար արդեն իսկ կանխավճար է փոխանցել Բելառուսին:
Նշենք, որ ավելի վաղ ևս Բելառուսը մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տրամադրել Ադրբեջանին: Ինչպես նշվում է այդ մատակարարումները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, որը վերահսկողի դեր ունի տարածաշրջանում: