00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վեճ Վահե Էնֆիաջյանի և Դանիել Իոաննիսյանի միջև․ ասուլիսը տապալվեցԳարիկ Սարգսյանի տապալված քննությունըԳ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ) Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ)

Ալիևը չի փոխելու իր քաղաքականությունը, մինչև չհասկանա, որ չի կարող Արցախը պահել իրեն

Արցախի Պն–ն այսօր հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: 

ՊՆ-ն այս հաղորդագրությունից քիչ անց տարածեց նաև տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի զինուժը «ՍՊԱՅԿ» հրթիռ արձակում: Սարգսյան-Ալիև հանդիպման ու դրա հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ նախ զոհ ենք ունենում սահմանին, հետո էլ՝ Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ կիրառում է հրետանային զինատեսակներ: Արդո՞ք այս քայլով Ադրբեջանը ի չիք չի դարձնում բանակցությունների շնորհիվ հարցը լուծելու համանախագահների փորձերը: 

 -Սա սպասելի քաղաքական գիծ էր, որը չի փոխվելու, որովհետև տարիներ շարունակ Ադրբեջանն իր ժողովրդի մեջ սերմանել է և՛ ատելություն հայ ժողովրդի նկատմամբ,  և՛ ուժի կիրառումը ցուցադրել է որպես հզորության միջոց: Հետևաբար, այս վիճակն ինչպես եղել է, այնպես էլ շարունակելու է մնալ:

-Այս պարագայում՝ ո՞րն է համանախագահների անելիքը, արդո՞ք պետք է հայկական կողմը շարունակի մասնակցել բանակցությունների, որից հետո միևնույն է՝ շարունակում են հայ զինվորներ զոհվել հակառակորդի կրակոցներից:

-Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդամենը միջնորդներ են հակամարտող կողմերի մեջ, նրանք հարցը լուծողներ կամ խաղաղություն պարտադրողներ չեն, նրանք ունեն միայն մեկ մանդատ՝ այն է՝ հաշտեցնել կողմերին և անել առաջարկություններ, որն էլ անում են. այլ լիազորություն նրանք չունեն: Համանախագահները պարտադրելու, սանկցիա կիրառելու հնարավորություն չունեն, որը կկարողանային կիրառել պայմանավորվածությունը խախտած կողմի նկատմամբ: Մյուս կողմից՝ հայկական կողմը, չեմ հասկանում՝ ինչո՞ւ չի խոսում այն մասին, որ մենք տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր չունենք, հետևաբար, այդ հարցը դուրս պետք է գա: Խնդիրն այն է, որ Արցախի դեպքում չի գործում տարածքային ամբողջականության հարցը, որովհետև ԼՂ Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով: Հիմա, եթե մենք սա չենք ասում, նրանք էլ ասում են՝ մեր տարածքային ամբողջականությունը խախտվում է, և, հետևաբար, պայման են դնում ինքնորոշման հարցի հետ կապված: Պետք է ներկայացնել, որ Արցախն ի սկզբանե տարածքային ամբողջականության խնդիր չունի: Ցավալի է, որ ԼՂ-ն, երբ Ադրբեջանի կազմից դուրս չեկավ Ստամբուլում, ՄԱԿ-ում դրա վերաբերյալ որևէ վերապահում չարվեց, դրա համար՝ հիմա ամբողջ աշխարհն ասում է, որ դուք ինքներդ չեք ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէ:

-Ստեղծված իրավիճակում, արդյո՞ք չպետք է բարձրացնել ոչ թե Լեռնային Ղարաբաղի անկախության, այլ Արցախ-Հայաստան միացման խնդիրը:

-Միացումն է ճիշտ, որովհետև երկու հայկական անկախ պետություն միջազգային հանրությունը չի կարող ընկալել: Անգամ իրավական տեսակետից՝ միջազգային հանրության համար ընդունելի է միացյալ մեկ պետության գոյությունը: Հանրաքվեով, եթե այն ժամանակ իրենք հայտարարեին, որ միանում են Հայաստանին, այսօր վիճելի տարածքների հարցը կհիմնավորվեր, որ դա Հայաստանի պատմական տարածքներն են: 

-Օրեր առաջ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո համանախագահները տարածեցին հայտարարություն, որի տակ առաջին անգամ ստորագրեցին ՀՀ և Ադրբեջանի  ԱԳ նախարարները: Այդ պայմանավորվածությունից հետո հայ զինվոր սպանելով, արդյո՞ք Ադրբեջանը խաչ չքաշեց Մամեդյարովի ստորագրության  վրա: 

-Ժնևի հայ համայնքում Սերժ Սարգսյանի խոսքը Ադրբեջանը գուցե դարձրեց պատրվակ՝ ընդգծելով՝ տեսե՛ք, որ մենք էլ պայմանավորվածությունն այսկերպ ենք խախտում՝ դիմելով ագրեսիայի: Ալիևը չի փոխելու իր քաղաքական գիծը, մինչև հույսը չկտրի և չհասկանա, որ չի կարող Արցախը պահել իրեն: 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

 

դիտվել է 3367 անգամ
Լրահոս
22 Սեպ
Ինչ լուսանկարներ է հրապարակում դերասան Էդգար Իգիթյանը իր մեղրամսից Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել Երևանում անցկացվեց ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության համաշխարհային համագումարը Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ի գրասենյակներից մեկում Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է. տեսանյութ Վարչապետի համոզմամբ՝ կենսաթոշակի բարձրանալու համար պետք է առաջին հերթին խրախուսել աշխատող մարդուն Երևանում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը-2018» հատուկ դասընթացը Փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը. ՀՀ վարչապետ ՄԱԿ-ի հարթակում ԱՄՆ նախագահին հանդիպելը ամենահեշտ բանն է․ Ինչո՞ւ չի կայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումըՎեճ Վահե Էնֆիաջյանի և Դանիել Իոաննիսյանի միջև․ ասուլիսը տապալվեցԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ կգործուղվեն Հայաստան Գարիկ Սարգսյանի տապալված քննությունըԻրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Ընտրակաշառքի խոստում Ներքին ՉարբախումՎարչապետը նոր հանձնարարություններ է տվելԱրտակարգ դեպք Սերժ Սարգսյանի հայրենի գյուղումՊաստառի հանումից՝ մրցանակի հանձնում կամ Հայրապետյանի արկածները սփյուռքումԱրտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնականը Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Տնտեսական «աճի» առասպելը.ո՞վ է խաղում թվերի հետՀակակարկտային կայանների օգտագործման լուրջ խնդիրներ կան. Վարչապետը հորդորեց բնակիչներին հետևել համայնքի ղեկավարների աշխատանքին Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ. ԱԳ նախարար Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ) Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում. ԱԳ նախարարի հարցազրույցը «Իրականում» հաղորդմանը Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը Հրադադար ենք պարտադրում Հայաստանում իսկապես սիրո և համերաշխության մթնոլորտ է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Գտնվել է խորտակված առասպելական նավը Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին Սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդ է մասնակցել, սակայն չի արձանագրվել և ոչ մի միջադեպ. ՀՀ վարչապետ ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը Բակո Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումի քննարկումները դեռ շարունակվում են. «Հրապարակ»Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարան փակվում է. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով. «Հրապարակ»Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել. «Հրապարակ»Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին ներկայացել է նոր թափանցիկ զգեստով (լուսանկարներ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Լոնդոնը կրկին կխաղա Եվրամիության կանոններովԻռլանդական ավիաընկերության ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Դուբլինի օդանավակայանում (տեսանյութ)«Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհին ներկայացել է առանց հերոսական շորերի (լուսանկարներ)Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբԱլաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենք
Ամենադիտված