00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք

«ՀԺ». Բուհը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով:

Այդ ուսանողները տարբեր տարիների բուհ են ընդունվել, անվճար սովորել, որպեսզի հետագայում՝ որպես ուսուցիչ, աշխատանքի անցնեն այն դպրոցներում, որոնք ունեն տվյալ մասնագետի կարիքը, եւ որոնց հետ ի սկզբանե կնքել են պայմանագիր: Բայց ուսումնառության ավարտից հետո մեծ մասը հրաժարվել է ստանձնած պայմանագրային պարտավորություններից եւ չի դիմել դպրոց: Որոշ դեպքերում էլ դպրոցն է խախտել պայմանագիրը եւ մերժել շրջանավարտին ապահովել նախապես խոստացված աշխատանքով: Երկու դեպքում էլ բարձրագույն ուսումնական հաստատությունը դատական գործընթաց է սկսում:  

Նպատակային տեղերում կրթությունը անվճար է: Այսինքն՝ պետական պատվերով: 4 տարի սովորած ուսանողից կամ նրան աշխատանքի ընդունել հրաժարված դպրոցից բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է նվազագույնը՝ 800 հազար, առավելագույնը՝ 1 միլիոն 600 հազար դրամ:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են:

Նրա փոխանցմամբ՝ դատական հայցեր ավելի հաճախ ներկայացվում են ուսանողների դեմ:

«Հայցերը կարող են լինել կամ սովորողի, կամ դպրոցի դեմ՝ կախված նրանից, թե ով է խախտել իր ստանձած պայմանագրային պարտավորությունը: Բայց հիմնականում ուսանողների դեպքերն են: Մարզպետարանից հարցումներ ենք անում՝ շրջանավարտն աշխատո՞ւմ է, թե՞ չէ, եթե չէ, ինչո՞ւ չի աշխատում: Մեզ տալիս են տեղեկանքներ, որ նա չի դիմել այդ դպրոց կամ որ դիմել է, բայց դպրոցը չի ընդունել: Եթե դպրոցը չի ընդունել, մենք դատական հայցը իր դեմ ենք ուղղում, իսկ եթե ուսանողը չի գնացել՝ ուսանողի: Վճիռ կայացված վեց դեպքերում հիմնականում ուսանողները չեն գնացել աշխատելու նպատակային հայտ ներկայացրած դպրոցներում»,- ասաց իրավաբանը:

Խոսելով պատճառների մասին, թե ինչու նպատակային ուսուցում ստացած մանկավարժները, ի վերջո, չեն ցանկանում գնալ դպրոց, նա նշեց. «Պատճառները հիմնականում տարբեր են՝ սովորողները երկրից են հեռացել, ամուսնացել եւ բնակության վայր են փոխել, ուսուցչի աշխատավարձն է ցածր: Ըստ էության, կան տարաբնույթ մեկնաբանություններ»:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավարը պատասխանեց, որ նպատակային տեղերում սովորողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագաձնելու նպատակով դատարան դիմելու գործընթացը նոր չէ, պարզապես հիմա դրա անհրաժեշտությունն ավելի է մեծացել, որովհետեւ ուսանողներն այժմ ավելի հաճախ են հրաժարվում դպրոցում աշխատանքի անցնելուց:

«Ուսանողները չեն ուզում գնալ նպատակային հայտ ներկայացրած դպրոցում աշխատելու: Արդեն նշեցի՝ ինչ պատճառներով: Գուցե նաեւ հրապուրիչ չէ այդ ցածր աշխատավարձը: Մարդիկ սովորում են, հետո են հասկանում, որ դրանով տուն չեն կարող պահել, կոպիտ ասած: Ու որոշում են չաշխատել, ցավոք սրտի»,- ասաց իրավաբանը:

Նպատակային տեղերում սովորողների կրթության համար փոխհատուցում է պետական բյուջեն: Բայց խնդիրներ առաջանալու դեպքում որպես հայցվոր հանդես է գալիս համալսարանը: Բռնագանձված գումարը վերադարձվում է պետական բյուջե: Վերոնշյալ 42 դատական հայցի դեպքում խոսքը վերաբերում է մոտավորապես 50 միլիոն դրամի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1358 անգամ
Լրահոս
22 Հուլ
Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա. Գեորգի Մուրադյան Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել. shamshyan.com«Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար (տեսանյութ) Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համար Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետԾննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվիՄենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք. Ռուբեն Շուխյան Աստված իսկապես գործ ունի անելու արդի Հայաստանում. Տիգրան Պասկևիչյան «Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Ի՞նչ կարող է Աճեմօղլուն տալ Հայաստանին, որ չի կարող անել Բագրատյանը Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած Արտակարգ դեպք ԵրևանումԿենդանակերպի 4 անմատչելի կանայք, ովքեր խենթացնում են տղամարդկանց Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը