Բռնցքամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Եվրոպայի առաջնությունում
СпортԱնթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն կրեցին:
Այս մասին հաղորդում է բռնցքամարտի ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը: Հոկտեմբերի 24-ին Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Էրիկ Թոխյանը:
Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: