Բուֆոնը կարիերան կշարունակի միայն «Յուվենթուս»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու դեպքում
ՍպորտԹուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, թե որ պարագայում կշարունակի ֆուտբոլային կարիերան: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
«Ինձ չի թվում, որ ես կփոխեմ իմ որոշումը: Ցանկանում եմ ավարտել կարիերաս: Չեմ մտածում ապագայիս մասին: Պարզապես ցանկանում եմ հետևել իրադարձություններին: Չեմ կարծում, թե 1-2 տարին իմ կարիերայում ինչ-որ բան կփոխի: Միակ բանը, որ կստիպի ինձ շարունակել կարիերաս՝ «Յուվենթուս»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է»,- ասել է նա
Բուֆոնը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահ: