Ալեքսանդր Գրիգորյանը լքեց Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը
Սպորտ51-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը որոշում է կայացրել լքել «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Առաջիկայում մոսկովյան թիմին կմարզի ավագ մարզիչ Պողոս Գալստյանը:
«Որոշում եմ կայացրել լքել «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Ի սկզբանե պայմանավորվածություն ունեինք, որ կօգնեմ թիմին՝ առաջին շրջանում հասնելու արդյունքի: Առաջադրանքս կատարել եմ 100 տոկոսով:
Հիմա մտադիր եմ առաջ շարժվել: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, առանց նրանց ջանասիրաբար կատարած աշխատանքի հաջողությունն անհնարին կլիներ: Միշտ զգացել եմ ակումբի ղեկավարության աջակցությունը: Շնորհակալություն նաև երկրպագուներին, ովքեր յուրաքանչյուր խաղին աջակցում էին թիմին: Հեռանում եմ մաքուր խղճով, լավ արդյունքով: «Արարատ»-ում աշխատանքը վառ ու հիանալի պատմություն էր»,-Գրիգորյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: