7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան
ОбществоԱդրբեջանցի սպա Վալե Գալաևը փախել է Ադրբեջանից ու ապաստան գտել Վրաստանում:
Այս մասին տեղեկացնում է «Минвал.аз» լրատվական կայքը:
Ըստ ադրբեջանական լրատվականի նա փախուստի է դիմել այն բանից հետո, երբ Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողություն է իրականացրել, որի արդյունքում իր վաշտի 7 զինծառայողներ սպանվել են:
Սպան փախել է Վրաստան, որպեսզի չդատապարտվի Ադրբեջանում, քանի որ իր վաշտի զինվորները չեն կարողացել հակահարված տալ Արցախի ՊՆ պատժիչ խմբին: