«Արթիկ»-ը ուժեղ էր «Գրանդ Սպորտ»-ից. Բասկետբոլի «Ա լիգա»
SportԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ տուրը մեկնարկեց «Արթիկ»-«Գրանդ Սպորտ» խաղով:
Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Ա լիգայի առաջնության 2-րդ տուրում, «Արթիկը» սեփական հարկի տակ 87-69 հաշվով առավելության հասավ «Գրանդ Սպորտի» -ի նկատմամբ: Հանդիպման ամենարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտավազդ Ղռաթյանը («Արթիկ»), ով վաստակեց 26 միավոր:
Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին, որտեղ 12:00-ին «Արցախը» սեփական հարկի տակ կընդունի «Ինժեներին», իսկ ՖԻՄԱ-ն , ժամը՝ 18:30-ինմ ուժերը կչափի «Շիրակի» հետ: