Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը. Արայիկ Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծակներով ու ձվերով ակցիա` պատգամավորի շենքի մոտ Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել ՍԴ. Փաստաբանների պալատ Գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է Քեսաբի հայերն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈւ-ին և Արցախի ՊԲ-ին (տեսանյութ) Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Armtimes.com Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տնտեսական ճնշում էր Հայաստանի նկատմամբ

Արտաքին Քաղաքական

Այսօր  Բաքվում կայացել է Հայաստանը շրջանցող ևս մեկ խոշոր ենթակառուցվածքային ծրագրի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը:

Տարածաշրջանում տեղի ունեցած՝ տնտեսական և քաղաքական առումով ուշադրության արժանի այս իրադարձության վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի տեսակետը:

«Հայաստանն իր դիրքով՝ կամուրջ է արևելքի ու արևմուտքի միջև: Ցավոք սրտի՝ երկաթգծի կառուցումով Հայաստանը հայտնվեց այդ մեծ, հզոր ծրագրից դուրս: Ասում են՝ Հայաստանը կարող էր ինչ-որ բան անել, որ ինքը ևս ներգրավված լիներ այդ նախագծում, սակայն այդպես չէ. Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ արեցին Հայաստանին խաղից դուրս թողնելու համար: Սա ուղղակի քաղաքական, տնտեսական ճնշում էր Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ երկաթգիծը Թուրքիայի և Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն.  «Երկաթգիծն իրար է կապում ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին. Լոնդոնից դուրս եկող գնացքը հասնում է մինչև արևելք:

Սա ուղղակի ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական կապերը: Այս նախագծի համար նրանք ծախսեցին բավականին մեծ ռեսուրսներ: Սկզբնական շրջանում խոսվում էր 100-300 մլնի մասին, սակայն արդեն իսկ ծախսվել է միլիարդից ավելի: Վրաստանը հրաժարվում էր այդ ծրագրից, իրենք Վրաստանին վարկ տրամադրեցին, իսկ Վրաստանին ձեռնտու էր նրանով, որ ոչ մի ռեսուրս չէր դնելու դրա մեջ, սակայն տարիներ հետո ստանալու էր ստաբիլ եկամուտ տրանզիտից»,- նշեց թուրքագետը:

Իսպիրյանի կարծիքով՝ հայաստանյան իշխանությունները ոչինչ չէին կարող անել, որպեսզի Հայաստանը ևս ներգրավվեր նախագծում. «Նրանց պահանջն էր՝ եթե Հայաստանը լուծեր Արցախի հարցը, իսկ դրանով նկատի ունեին իրենց հանձնել հողերը, այդ դեպքում նոր Հայստանին կներառեին այդ նախագծում, սակայն Հայսատանում ով ուզում է լիներ իշխանության, չէր կարող այնպես անել, որ երկաթգիծը մեր մոտով անցներ, քանի որ անընդունելի էր դրա դիմաց պահանջվող գինը:

Իհարկե, մեզ համար տնտեսական առումով շատ լավ կլիներ, եթե երկաթգիծը Հայաստանի միջով անցներ, քանի որ մեր տնտեսագետները հաշվարկել էին՝ Հայաստանի բյուջեն զգալի տոկոս կստանար Հայաստանի միջով անցնող բեռնափոխադրումներից»

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նա ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը: ԼՂ հիմնահարցը արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»: Անդրադառնալով Էրդողանի այս հայտարարությանը, թուրքագետը նկատեց.

«Ցանկացած թուրք պաշտոնյա, ով լինում է Բաքվում, ադրբեջանցի հասարակությանը գոհացնելու համար անում է նմանատիպ հայտարարություններ: Այստեղ կոնկրետ նշանակություն փնտրելու կարիք չկա: Ադբեջանցիները սպասում են Էրդողանից, որ պետք է Արցախի հետ կապված իրենց գոհացնող հայտարարություն անի, և նա անում է: Գրեթե բոլոր թուրք գործիչներն այդ ոգով են առաջնորդվում»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության մասին սկզբունքային համաձայնությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները ձեռք էին բերել դեռևս 2005 թվականին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը. Արայիկ Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներՀայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիքՔաղաքացին հեռացրել է Վազգեն Սարգսյանի հուշարձանին Նիկոլ Փաշինյանի դրած ծաղիկները (տեսանյութ) Արցախցիները ևս 4 ամիս 68 հազար դրամ աջակցություն կստանան ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծակներով ու ձվերով ակցիա` պատգամավորի շենքի մոտ Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել ՍԴ. Փաստաբանների պալատ Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում. Հրանտ ԲագրատյանԳերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է Սոցիալական ցանցերում Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. Սամվել ԱսատրյանՔեսաբի հայերն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈւ-ին և Արցախի ՊԲ-ին (տեսանյութ)Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Armtimes.comԵղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանքը (տեսանյութ)Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները Հրեա գիտնականների բաց նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի բարի համբավի Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա ՍաղաթելյանՊրեմիեր լիգայում «Լիվերպուլը» պարտվեց «Չելսիին»Չափորոշիչները կարվել են մրցույթն անցածների համար․ Գագիկ Գինոսյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների մրցույթում շահերի բախման մասինՈւղեւորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ․ նախազգուշացում Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել ՃՈ հաշվառման-քննական ստորանաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում». Yerevan.Today Ամուլսարը սար է մնալու. հորդորում ենք որոշում կայացնողներին զերծ մնալ արկածախնդրությունից. հայտարարություն Իրեն մի հատ Սյունիք ուղարկեք էլի. Եղվարդի համայնքապետը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ Սյունիքի անվտանգ լինելու հայտարարության մասինԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատըԱրա Սաղաթելյանին ձերբակալել են՝ ադրբեջանական իշխանություններին հաճոյանալու համար․ ՎանեցյանԿոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին Բողոքներ Արցախից․ ստիպված են վճարել պատերազմի օրերին չօգտագործած կոմունալներ վճարների համա՞րՔաղբանտարկյալ Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց Իտալիայի առաջնության խաղում «Ինտերը» հաղթեց «Պարմային»Պարզվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների ինքնությունը«Չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին». Աննա ԿոստանյանԿներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան Նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում կդառնա անվճար Պիկեն «Սևիլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղում վնասվածք է ստացելՎարչապետը նոր նշանակումներ է արել Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրիՈւրիշ օր դրա մասին կխոսենք․ ՊՆ փոխնախարարը՝ Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների մասինՌուսաստանյան ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել․ կա զոհՎահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Դատավոր չընտրվեց բոյկոտի պատճառով․ Էդմոն ՄարուքյանՄեզ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. միջազգայնագետ Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին Կարո ջան, կարող է «պասպորտս հեսա ցույց կտամ» արտահայտությունը դիտվի որպես սպառնալիք և ոտնձգություն թրքաբարո ոչնչության նկատմամբ. Աշոտյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱշխատող ուսանողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից. ՊԵԿՄիավորում են ուժերը՝ Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների ազատումն ապահովելու համար
Ամենադիտված