Շնող ՀԷԿ, Նոյլենդ, Հայկական գյուղ, Սևան ազգային պարկ. Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2018-ի ներդրումային ծրագրերին
ՏնտեսությունՀՀ կառավարությունն արդեն իսկ 2018 թվականի համար նախանշել է ներդրումային տարբեր ծրագրեր: Հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կան արդեն նախատեսված ներդրումային ծրագրեր հաջորդ տարվա համար և դրանցում որոնք են լինելու ամենախոշորները ու որ ոլորտներում: Կառավարության ղեկավարն ասաց, որ ներդրումային ծրագրեր կան, դրանցից մի քանիսի անոնսն արվել է:
«Այդ ծրագրերի թվում են Շնող ՀԷԿ-ը, Նոյլենդը, Հայկական գյուղը, Սևան ազգային պարկը և այլն: Պարբերաբար մենք ձեզ կտեղեկացնենք», -ասաց վարչապետը:
Լրագրողը հետաքրքրվեց նաև՝ արդյոք Հայաստանից դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհների ծրագիր նախատեսվելու է: Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ հարցի ուղղությամբ Հայաստանը բանակցում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: