Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը կնվազի
EconomyՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ֆինանսների նախարարության ներկայացրած՝ եկամտահարկի նոր դրույքաչափեր սահմանող օրենքի նախագիծը, որը կներկայացվի ՀՀ ԱԺ-ի քննարկմանը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ մինչև 150․000 դրամ աշխատավարձ ունեցողներից պետությունը կգանձի 23% եկամտահարկ, նախկին 24.4%-ի փոխարեն, որը գործող Հարկային օրենսգրքով սահմանվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների համար:
Նախագծով առաջարկվում է, որ150.000-2 մլն դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը պետք է սահմանվի 28%: Գործող օրենքով 120.000 դրամից բարձր աշխատավարձ ունեցողներից պետությունը գանձում է 26% եկամտահարկ: Սա նշանակում է, որ 150000-ից բարձր աշխատավարձ ունեցողները 2%-ով ավել եկամտահարկ են վճարելու:
Օրենքի նախագիծը 2 մլն-ից ավելի եկամուտ ունեցողների դրույքաչափը առաջարկվում է 36% սահմանել: ԱԺ կողմից ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թ հունվարի 1-ից: