Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի Երևանում բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը «Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա Մովսիսյան Կարճեւան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Դիանա Տոնոյանը Բեն Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից 

Սերժ Թանկյանի ահազանգը և փորձագետի պարզաբանումը. ինչ է Monsanto-ն

Տնտեսություն

Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը:

«Նրանց՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը վերջ է տալիս մաքուր, օրգանական սննդին: Դրանք վնասակար են ձեր առողջության համար ու ահավոր համ ունեն: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում Monsanto-ն իր գործելաոճի համար հայտնի է որպես «չարիքի կորպորացիա»: Երբ ես այստեղ եմ՝ Հայաստանում, կծում եմ խնձորն ու զգում, որ այն մաքուր է, խրթխրթան ու համեղ: Խնդրում եմ, թույլ տվեք, որպեսզի դա այդպես էլ մնա: Monsanto-ի պատճառով ես այսպիսի խնձորներ չեմ կարողանում գտնել ԱՄՆ-ում»,- գրել է Թանկյանը:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը այս ամենի հետ կապված մասնագիտական կարծիք ստանալու համար զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Փորձագետը կարծում է, որ մեր երկրում ԳՄՕ-ի վերաբերյալ անհանգստության բազմաթիվ պատճառներ ունենք, բայց ցավոք սրտի պետական մակարդակով աշխատանք չի իրականացվում․ «Գյուղատնտեսության նախարարությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացի ոչինչ չասող հայտարարություններից առարկայական գործողություն չեն անում։ Ելնելով մեր երկրում առկա իրավիճակից՝ հայտարարությունն առնվազն պետք է դիտարկել ահազանգի լուրջ հիմք և խորը վերլուծության ենթարկել։

Քանի դեռ լիազոր մարմինները հավուր պատշաճի տեղեկատվությունը չեն պարզաբանել, ապա որպես փաստ պետք է ընդունել առկա հայտարարությունը»,- ասաց Պիպոյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում ԳՄՕ-ի հետ կապված մոնիտորինգներ չեն իրականացվում, իսկ ձևի համար եղած մի քանի լաբորատոր եզրակացությունը որևէ ընդհանրական պատկեր չի կարող տալ։ 

«Կոնկրետ Monsanto ընկերության մասին ամբողջական տեղեկություն չունեմ։ Սակայն, քանի որ այս պահին տեղեկատվական դաշտում կա նման ինֆորմացիա, ապա այն ճշգրտման ենթակա է, հետևաբար պետք է ուսումնասիրություններ անցկացնել»,- ասաց նա։

Նշենք, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը:

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել էր Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև:

Նշվում է, որ համաժողովին ներկա են եղել Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանքն ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստիՈճային կերպար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը՝ դիլիջանյան բնապատկերի ֆոնին«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ «Գյումրի»-ն տոնեց 4-րդ հաղթանակը բասկետբոլի կանոնավոր առաջնությունում «Տրամադրության գույնը մանուշակագույն է»․ Աթենա Մանուկյանը՝ հրապուրիչ կերպարում «Կնոջ մեջ իմ սիրելի որակը քնքշություն է»․ Լիա Զախարյան Երևանում բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում«Փյունիկ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել էՀռիփսիմե Հակոբյանի լողափնյա կերպարը Մեքսիկայից Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան «Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Տորինո»-ի դեմ խաղում Մերի Երեմյանի աշնանային street style-ը «5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը«Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա ՄովսիսյանԿարճեւան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Դիանա Տոնոյանը Բեն Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել ԱՄՆ-իցՍպասվում են տեղումներ ձյան տեսքով«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը«Ցույց տվեք ինձ մի բան, որը հեշտ է անել այս կյանքում»․ Արմինկա Ինչպե՞ս կկազմակերպվի ուսումնական գործընթացն ԱրցախումԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է Արցախում կորոնավիրուսով վարակվելու 78 նոր դեպք է գրանցվել. 52 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 20-ինը՝ ծանր Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ մեր ցավը չի տանելու Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից Արեւիկ Ուդումյանը՝ հմայիչ կերպարում Արդարադատության վերականգման պահանջով վաղը բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց. «Առուշ Առուշանյան» դաշինք «Ազատագրական շարժումը» երթ է անում դեպի Մայր Աթոռ «Միքայելը որոշեց ճարտարապետ դառնալ»․ Լիլիթ Մուրադյանը՝ ամուսնու եւ երեխաների հետԻրանի ԱԳ նախարարը Սոչիի եռակողմ հանդիպումը համարել է կարևոր քայլ՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբՍոնա Եսայանը՝ երեկոյան շքեղ կերպարում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, մահացել է 30 մարդԳյումրիի տներից մեկում գազի վառարան է պայթել. բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ73 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվելԿյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը․ 168․amԱրմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԱստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համարՄերի Մակարյանը ներկայացել է սպորտային կերպարում (լուսանկար) UFC-ի աղջիկ-մարտիկը նկարահանվել է անկեղծ բիկինիովModerna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Հնդկաստանում ընտրություններում հաղթել է մահացած մարդը55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր
Ամենադիտված