00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Առաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Խորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ)

ՀՀԿ խրախճանքը ՏԻՄ-երում

Երեկ Հայաստանի 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից կեսում` 26-ում, առաջադրված էր մեկական թեկնածու: Երբ չկա մրցակցություն, տեսակետների բախում, ապա ընտրությունները, որպես ինստիտուտ, արժեզրկվում են, վերածվում իշխանության պարտադրանքի: Եթե հասարակության կեսը ընտրակաշառքի կամ սպառնալիքի հետևանքով տրվում է իշխանության պարտադրանքին, ըստ էության` կորցնում է իր քաղաքացիական դիմագիծը, վարժվում է վարքագծի, արժեհամարգի` քաղաքական գործոնների համատեքստից դուրս: Հայաստանում հետևողականորեն ոչնչացվում են քաղաքականությունն ու դրա հետ կապված ինստիտուտները, արժեքները: Երկրում տեղի է ունենում սովետական կառավարման ռեստավրացիա` արագ տեմպերով, քաղաքականության վերացման հաշվին:
 
Երևանի ավագանու ընտրությունները չհաշված` սրանք, ըստ էության, առաջին տեղական ընտրություններն են նոր խորհրդարանի ձևավորումից, հարաբերականորեն նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումից հետո: Երբ ընդդիմությունը բացակայում է այս ընտրություններից, դա խորհրդանշական է այն առումով, որ, ըստ էության, բացահայտում է իրական այլընտրանքի բացակայությունը Հայաստանում: Ընդդիմադիր հավակնոտ և բոցավառ ելույթները խորհրդարանական ամբիոնից ոչինչ չարժեն, երբ ամեն մի նոր ընտրություն ավելի է օտարում հասարակությանը քաղաքականությունից: Անշուշտ, ընդդիմությունը տասնյակ հիմնավոր պատճառներ կարող է բերել, թե ինչու էր բացակա ընտրություններից, սակայն դրանցից և որևէ մեկը, մեծ հաշվով, չի կարող արդարացնել ընդդիմադիրների ծուլությունն ու անտաղանդությունը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում քաղաքականացված չեն, պարզապես՝ տեղական իշխանությունների միջեւ ուժեղացել է «թայֆայական» պայքարը եւ տեղափոխվել տեղական մակարդակ:
 
Եթե մի քանի տարի առաջ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուն պետք է անպայման լիներ թաղային հեղինակություն եւ համապետական ընտրությունների ժամանակ վերեւների համար ապահովեր անհրաժեշտ օգնություն, ապա հիմա դա էլ բավական չէ. այժմ ուղղահայացը կենտրոնից դեպի տեղական մարմիններ՝ ուժեղանում է եւ անհրաժեշտություն է առաջանում, որ Տեղական ինքնակառավարման մարմինները հենակետ լինեն իշխանության մեջ գտնվող այս կամ այն խմբավորման համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել են Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում: Դրա վառ վկայությունն է Գորիսում արձանագրված արդյունքները: Այստեղ քաղաքապետ ընտրվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը: Նա հաղթել է  գրեթե 100% ձայնով (90.9%): Ընտրությանը մասնակցել է 13 164 քաղաքացի, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, իսկ 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Սա նշանակում է, որ գործ ունենք 2 իրավիճակի հետ՝ կամ Գորիսը փոքրիկ «Սովետական Հայաստան է»՝ իր ընտրական ողջ ներկապնակով ու ժառանգությամբ, կամ Գորիսի ընտրողներն Առուշանյանի մեջ «փրկիչ» են տեսնում, ինչը քիչ հավանական է:
 
Արդյո՞ք ՏԻՄ ընտրությունները կարելի է քաղաքական գործընթաց համարել։ Ձեւականորեն` այո, բայց իրականում՝ այդ ամենն առանձնապես կապ չունի ներքաղաքական պայքարի հետ։ Գյուղական համայնքներում, օրինակ, ընտրողների մտքով էլ չի անցնում, որ իրենք ընտրություն են կատարում այս կամ այն կուսակցության միջեւ։ Ավելին` որոշ հեռավոր գյուղերում մարդիկ «հիմնական քաղաքական ուժերի» անունները երեւի չեն էլ լսել, ու շատ-շատ` միայն գործող գյուղապետը տեղյակ լինի, որ ինքը ՀՀԿ անդամ է։ Նման համայնքներում՝ մարդիկ, որպես կանոն, ընտրություն են կատարում, ասենք, Պողոսի եւ Պետրոսի միջեւ, եւ ում կողմնակիցները շատ են` նա էլ հաղթում է (ընդ որում` կողմնակիցներ «շատացնել» կարելի է նաեւ ընտրակաշառքով, սպառնալիքներով, խոստումներով եւ այլն)։ Սա, համաձայնե՛ք՝ ոչ մի կապ չունի կուսակցությունների միջեւ մրցակցության հետ։ Իսկ ավելի խոշոր համայնքներում ՏԻՄ «ընտրություններն» ավելի շատ կրիմինալ ռազբորկաներ են հիշեցնում։
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 4424 անգամ
Լրահոս
22 Հուն
Առաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա. «Հրապարակ»«Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին». «Փաստ»«Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների». «Փաստ»Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի Վոլոչկովան նոր՝ մերկ լուսանկար է հրապարակել Նարեկ Աբգարյանը ` առաջիկա մենամարտի մասին (տեսանյութ)Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկարներ) Հայտնի է Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԽորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում Հայտնի է, թե Պուտինն ու Թրամփը երբ կհանդիպենՉինաստանում լուսանկարել են նորացված Volkswagen Passat B8- ը (լուսանկարներ)Տենաս ԱԱԾ-ն, կամ Ոստիկանության ՀԿԳՎ-ն դիմակներով, ե՞րբ ա գնալու Մովսես Հակոբյանենց տունԿառավարությունը, այնուամենայնիվ, կոմպրոմիսի գնացել է Ծառուկյան դաշինքի հետ Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակել (տեսանյութ)Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը
Ամենադիտված