00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Բուժե՞լ, թե՞ թողնել՝ ապրի...

2018 թվականի բյուջեով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է 2017-ի ցուցանիշից: Այս մասին ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Շահառուներին մատուցվող ծառայութնուները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել»,-ասաց նա: Իսկ չափից ավելի լավատես նախարար Ալթունյանը հենց ինքն է խոստովանում, որ «երկրի իդեալական առողջապահության բյուջեն կազմում է 280 միլիարդ դրամ: Այսօրվա 80 միլիարդ դրամը կոմպրոմիս է մեր հնարավորությունների ու պահանջարկի միջև»: Խոսելով համակարգի օպտիմալացման և այն մասին, որ դա իր հերթին հանգեցնելու է բժշկական անձնակազմի կրճատումների, Լևոն Ալթունյանը հիմա էլ հեղափոխական նոր ծրագիր է առաջ քաշում. «Մեր խնդիրն այն է, որ վերադասավորենք մեր ռեսուրսները: Օրինակ, եթե մեկ հիվանդանոցում կա 60 բժիշկ, բայց հիվանդանոցին անհրաժեշտ է 48-ը, մենք 12-ին առաջարկում ենք վերապատրաստում: Եթե բժիշկը չի ցանկանում իր բնակության վայրը փոխել և աշխատել իր մասնագիտությամբ, ապա մենք նրան կառաջարկենք փոխել մասնագիտությունը»:
 
Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. թոշակի տարիքին հասած մասնագետները պետք է սկսեն ուսումնասիրել նոր մասնագիտություններ, նոր հմտություններ փորձեն ձեռք բերել միայն այն պատճառով, որ պետությունը ժամանակին չի՞ կարողացել արդյունավետ և ճիշտ հաշվարկել իր ձեռքի տակ եղած հնարավորությունները: Հասկանանք, թե ինչ կրճատումներ են ի վերջո լինելու: Օրինակ՝ պոլիկլինիկաները, որոնցում առանց այն էլ ծիծաղելի գումարներ էին ստանում, ստիպված կլինեն էլ ավելի ձգել գոտիները: Գալիք տարվա բյուջեի նախագծով սահմանվում է, որ այդ ծառայությունների գծով մեկ բնակչին բաժին ընկնող ծախսը կկազմի 6 հազար 586 դրամ՝ նախորդ տարվա 6 676 դրամի փոխարեն: Այսինքն՝ յուրաքանչյուր բնակչի համար պետությունը առողջության պահպանման առաջնային օղակին ամսական կտրվածքով կհատկացնի 550 դրամից էլ պակաս գումար: Իսկ թե այս կամ նախորդ տարվա հատկացումների պայմաններում տրամադրվող բուժսպասարկման ինչ որակ կարելի է ակնկալել, թերեւս աչքի լույսի պես պարզ է: Նախատեսվում է կրճատել նաեւ շտապ օգնության ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցները: Բայց, եթե ամբուլատոր-պոլիկլինկական ծառայությունների վերաբերյալ առողջապահության նախարարը հայտարարեց, որ դրանք շարունակելու են մնալ անվճար, նույնը չասաց շտապօգնության մասին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ չի բացառվում՝ շտապ օգնության կանչերը որոշ դեպքերում դառնան վճարովի: 2018 թվականի բյուջեում բացակայում է արհեստական բեղմնավորման նպատակով պետական աջակցության տողը՜, ինչը, իհարկե, չի կարող մտահոգություն չառաջացնել: Հաջորդ տարի առողջապահական ոլորտի թոշակառու աշխատակիցները կհեռացվեն համակարգից: Ալթունյանը դա, կրճատում, իհարկե չի համարում: Այն որ փորձառու բժշկի կարիք ոլորտը միշտ էլ ունի՝ փաստ է, հիմա ի՞նչ է ցանկանում նախարարը՝  փորձառու վիրաբույժին, ով դեռ ունակ է բազմաթիվ կյանքեր փրկել, ուղարկենք թոշակի, իսկ բժշկական համալսարանը բոլորիս հայտնի կերպով մի կերպ ավարտած 8 բալանոց բժիշկներին բերենք համակարգ՝ անունն էլ դնենք երիտասարդացո՞ւմ: Իհարկե, սա չի նշանակում, որ երիտասարդ կադրերը պետք է անտեսվեն, բայց ցանկացած խնդրին կարելի է համաչափ լուծում գտնել, առանց վիրահատական դանակի և կտրուկ, ծայրահեղ քայլերի:
 
Հանրային առողջության ներկայիս վիճակի համակողմանի գնահատականը վկայում է այն մասին, որ հանրապետության առողջապահական համակարգի գործառնական արդյունավետությունը շարունակում է մնալ շատ ցածր և գնալով ավելի է հետ մնում գոյություն ունեցող համաշխարհային միտումներից: Ըստ իրավիճակային և հետահայաց վերլուծության՝ անցած 20 տարիների ընթացքում հանրապետության անկախացումից հետո «հայեցակարգային հիմքի» վրա ստեղծված և պետության կողմից օրենսդրորեն ամրագրված ու երաշխավորված բնակչության առողջության պահպանման միասնական համակարգն այդպես էլ չի կայացել: Շուկայական հարաբերությունների ձևավորման անցումային շրջանում գործող առողջապահության խորհրդային համակարգն ամբողջությամբ քանդվեց, որի գլխավոր առավելություններից էր կանխարգելիչ ուղղությունը, որը հանդիսանում է տնտեսապես զարգացած առաջատար երկրների հանրային առողջապահական համակարգերի ժամանակակից հայեցակարգերի հիմքն ու գերակայությունը:
 
Բնակչության առողջապահական գործող համակարգից մեթոդապես և մասնագիտորեն չհիմնավորված, զուտ քաղաքականորեն մոտիվացված հրաժարվելը նպաստեց այնպիսի իրավիճակի զարգացմանը, որի ժամանակ նախկին կազմակերպչական մեխանիզմները, ենթակառուցվածքը, կառավարման մեթոդներն ու ձևերը, վերահսկման համակարգը՝ այլևս սկսեցին չգործել, իսկ նոր պայմաններում զուտ սպեկուլյատիվ մեթոդների ներդրման փորձերը և ստեղծված իրականությանը չհամապատասխանող ու լայնորեն գովազդվող վերափոխումները (օպտիմալացումները) չկարողացան լուծել նույնիսկ առողջապահության հրատապ խնդիրները, էլ չենք խոսում այն մարտահրավերների մասին, որոնք առաջ են քաշվում միջազգային ինտեգրման աճող գործընթացներում:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 5117 անգամ
Լրահոս
17 Հուլ
Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել