00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ)

Զիջումների հարցը կլուծվի հանրաքվեի միջոցով

Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը։ Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ.-ին, սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է  գործողից. այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ։ Օրենքի նախագծով սահմանվում է հարցերի  շրջանակը, որոնք կարող են դրվել հանրաքվեի։ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ հանրաքվեի միջոցով կարող են լուծվել ՀՀ տարածքի փոփոխության հետ կապված հարցերը: Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակները նկատի ունեն Հայաստանի տարածքի ընդլայնումը: Սակայն դա քիչ հավանական է, քանի որ այս պահին օրակարգային է՝ պահել եղածը:

Ավելի հավանական է այն տարբերակը, որ կառավարությանը նման քայլի է գնում Արցախի հարցում իրեն ապահովագրելու համար: Տարածքների զիջման գաղափարն առկա է եղել 1994թ.-ից ի վեր սեղանին դրված կարգավորման՝ առանց բացառության՝ բոլոր տարբերակներում ու սխեմաներում, և հնարավորինս ամբողջական ձևակերպում է ստացել 2007թ․-ից ի վեր բանակցվող, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներում: Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ օրենսդրական դաշտը Արցախի տարածքի հետ: Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում դեռեւս դրված է Մեղրիի խնդիրը: Տարածքային փոխանակումների միջոցով ղարաբաղյան խնդրի լուծման մտահղացումն առաջինը հայտնել է ակադեմիկոս Ա. Սախարովը՝ դեռ 1989 թվականին: Մեծ քաղաքականության մեջ այդ նախագիծը շրջանառության մեջ է դրել ամերիկացի վերլուծաբան, քաղաքագետ Պոլ Գոբլը, որն ամերիկյան վերլուծական հանրույթում հայտնի է որպես կոնֆլիկտային գոտիներում սահմանների փոփոխության կողմնակից (բացի Ղարաբաղից, նա ժամանակին նմանատիպ նախագծեր է առաջարկել նաեւ Չեչնիայի, Աբխազիայի եւ այլ թեժ կետերի համար): Իրականում՝ գոյություն է ունեցել Գոբլի՝ ԼՂՀ խնդրին վերաբերող երկու նախագիծ: Առաջինն ի հայտ է եկել 1992 թվականի հունվարին եւ հրապարակվել է նույն տարվա հուլիսին: Ըստ Գոբլի, ԼՂՀ խնդիրը կարելի էր հանգուցալուծել՝ փոխանակելով Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանը ԼՂՀ տարածքի եւ Լաչինի միջանցքի հետ, վերացնելով հայ-իրանական սահմանը: Այս տարբերակի լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքների մասին շատ է խոսվել: Ավելացնենք միայն, որ Գոբլի առաջին նախագիծը հավանության էր արժանացել Ջորջ Բուշ-ավագի վարչակազմի կողմից: 1996 թվականին ի հայտ եկավ Պոլ Գոբլի երկրորդ նախագիծը, որի սկզբունքային տարբերությունը առաջինից՝ կայանում էր հայ-իրանական սահմանի պահպանման մեջ՝ ի հաշիվ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող, Թուրքիային եւ Իրանին սահմանակից Սադարակի փոխանցմանը Հայաստանին: Ինչպես խոստովանել էր հեղինակը, իր առաջին նախագծում նա հաշվի չէր առել Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահման ունենալու կարեւորությունը եւ Գոբլը փորձել է շտկել այս վրիպումը:

Որևէ պաշտոնյա մինչ օրս չի հայտարարել, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Գոբլի ծրագիրն այլևս  օրակարգային չէ, կամ չի դիտարկվում իբրև կոնֆլիկտի լուծման տարբերակ: Ըստ այդմ՝ տարածքային փոխանակման հարցը կարող  է կրկին արդիական դառնալ: Այս դեպքում՝ հասկանալի է դառնում կառավարության շտապողականությունը՝ օրենքի նախագծի մեջ փոփոխություններ կատարելու հարցում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ տարածքային զիջումների թեման, որի մասին այդքան խոսվում է ժնևյան հանդիպումից հետո այդքան էլ մտացածին չէ: Անգամ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, ենթադրում է պատասխանատվության տրանսֆորմացիա՝ նախագահից կոլեգիալ մարմնի: Այլ կերպ ասած, նման կարևոր և անհաշվարկելի հետևանքներով որոշման ընդունումը մնալու է խորհրդարանի վզին: Բայց իշխանությունները կրկնակի ապահովագրում են իրենց՝ փոփոխության ենթարկելով Հանրաքվեի մասին օրենքը: Այժմ, եթե անգամ բանակցությունների արդյունքում հայկական կողմը համաձայնի տարածքային զիջումների գնալ, նման որոշումը դրվելու է հանրաքվեի: Բնական է՝ երկրի ոչ մի քաղաքացի չի համաձայնի զիջել իր երկրի տարածքի թեկուզ ամենաչնչին մասը: Բայց այլ բան են ընդհանրական դատողությունները, այլ բան՝ հանրաքվեն: Հանրաքվեի արդյունքում կարող է պարզվել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կողմ է տարածքային զիջումներին, և այդ դեպքում զիջման պատասխանատվությունը ընկնում է ոչ թե կառավարության, նրա առանձին անդամների, այլ անդեմ հասարակության վրա, որովհետև հնարավոր չէ պարզել, թե հանրաքվեի ժամանակ ով ինչպես է քվեարկել: Այսինքն՝ հմուտ կերպով ոչնչացվում է անհատական պատասխանատվության ինստիտուտը՜՝ տարածքային ամբողջականության խաթարման հարցում մեղավորությունը գցելով ժողովրդի վրա՝ իբր հանրաքվեի կեղծ-ժողովրդավարական ինստիտուտի ներդրմամբ։ Սակայն, մի՞թե գաղտնիք է, որ Հայաստանում ո՛չ համապետական ընտրություններն են անցնում ազնիվ, ո՛չ էլ հանրաքվեները՝ արդար...

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 19782 անգամ
Լրահոս
21 Հուն
«Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակելԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Մեգան Մարքլը և արքայազն Չարլզը՝ Royal Ascot-ի բացմանը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ) ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ) Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Շերը ստիպված է եղել տավարի լեզու ուտել (տեսանյութ, լուսանկարներ) Հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել (լուսանկարներ) Տեսանյութ․ չվերթի ժամանակ ուղևորներից մեկը սկսել է մուրացկանություն անել (լուսանկարներ) Բուֆոնն առաջիկայում բուժզննում կանցնի ՊՍԺ-ումՓաշինյանը խափանեց Մարուքյանի ծրագրերըԱյսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ Հայտնի է Սերժի Վաչոյի բնակարանից ու ռեստորանից հայտնաբերված գումարի չափըՕդեսայի հայկական մշակութային կենտրոնում ավանդույթների և մշակույթի միջազգային փառատոն է անցկացվել ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի». Ռուստամ ԳասպարյանԻնչ պետք է անել, որպեսզի հակառակորդն արկածախնդրության չդիմիՎաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության վերաբերյալ ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ Կիևի բենզալցակայանում «ինքնասպասարկման» հետևանքով պայթյուն է որոտացել (տեսանյութ)Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Ռոզա Ֆիլբերգը շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով ցույց է տվել սլացիկ ոտքերը «Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ էԱվշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը ԱԱ 2018. առաջին խաղերի ամենագեղեցիկ երկրպագուհիները (ֆոտոշարք)Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունի (տեսանյութ)Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)
Ամենադիտված