Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Ալավերդու և Աքորու 5 բնակիչներ, ինչպես նաև Շամլուղի անտառպետության որոշ աշխատակիցներ կկանգնեն դատարանի առաջ

Իրավունք

 «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

«Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքնում 2017 թվականի ապրի­լի 28-ին հարուցվել էր քրեական գործ: 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բեր­ված ապացույցներով պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի և Աքորի գյուղի թվով հինգ բնակիչներ իրենց կողմից վարած ավտո­մեքենաներով, փայտանյութ ապօրինի ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ, պարբե­րաբար գնացել են «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նում գտնվող տարբեր հատվածներ և, առանց թույլատվության, անտա­ռահատման տոմսի կամ անտա­­ռային տոմսի, ապօրինի ծառահատումներ իրականացրել:  

ՀՀ բնապահ­պանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տես­չութ­յան Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել են թվով 24 հաճարենի, 27 բոխի և 1 կաղնի տեսակի հատված ծառեր, ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառվել է վնաս 2.632.500 ՀՀ դրամի չափով: 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վերոնշյալ քաղաքացիներին մեղադրանքներ են առաջա­դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, մեկ անձի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ նոյեմբերի 7-ին ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Քննությունից թաքնվելու պատճառով նրանցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

 Ավելի ուշ՝ ՀՀ Բնապահ­պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարածքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են կանգուն ևս 6 հատ հաճարենու, 10 հատ բոխու, 12 հատ թեղու, 5 հատ ուռենու և 6 հատ քամատապալ բոխու, 1 հատ քամատապալ կաղնու կոճղեր՝ ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառված է խոշոր չափի վնաս: 

 Քրեական գործի նախաքննության նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումների պատճառ է դարձել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալ­վարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտա­կա­նությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: 

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի նյութերով «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժնի տարածքից առերևույթ ապօրինի ծառեր հատելու և «Լալվարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քր. օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և  315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել նոր քրեական գործ և առանձնացնել առանձին վարույ­թում: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Ամենադիտված