Առաջիկա տարիներին Հայաստանում արևային կայանների ծավալը կմոտենա շուրջ 1 ԳՎտ-ի
ՏնտեսությունԱռաջիկա 5-6 տարիների ընթացքում Հայաստանում արևային կայանների ծավալը կմոտենա շուրջ 1 ԳՎտ-ի: Հայաստանում ամենամեծ՝ 1 ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով, Հայաստանի արևն ու բնությունը մեծ առավելություն են արևային կայաններ ստեղծելու համար: Ըստ Չոբանյանի, արևային կայաններ հնարավոր է ստեղծել շատ կարճ ժամանակում։ Օրինակ, «Թալին-1» արևային կայանի ինժեներական աշխատանքներն իրականացվել են 20 օրվա ընթացքում։
«Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, աշխարհում այն համարվում է էներգիայի ամենաէժան
«Համոզված եմ, որ շուտով կհայտարարվի 1ՄՎտ կայանների հաջորդ շարքը, կհայտարարվի նաև սակագինը, կարծում եմ, որ ներդրողները հետաքրքրված կլինեն դրանով։ Այսօր 1 ԿՎտ էներգիայի վաճառքն իրականացվում է 42 դրամով՝ առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ով՝ 51 դրամ», - նշեց Հայկ Չոբանյանը՝ ավելացնելով, որ 1ՄՎտ հզորությամբ կայանը նախատեսված է միջինում 400 ընտանիքի համար։
Չոբանյանի համոզմամբ՝ Հայաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են և առաջիկա տարիներին մի քանի հարյուր ԳՎտ ներդրման հնարավորություն կլինի։
«Թալին-1» 1ՄՎտ հզորությամբ արևային կայան ստեղծելու ծրագիրը գնահատվում է 1 մլն դոլար։
Նշված կայանի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդրողների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից: