00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)

Կյանքի ճանապարհ, որ այդպես էլ իրականություն չի դառնա...

Հայաստանի միակ ենթակառուցվածքային խոշոր նախագիծը, որը կարող էր կյանքի կոչվել՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհն էր, բայց հիմա արդեն պարզ է, որ այդ նախագիծն էլ կիսատ կմնա: Ամենայն հավանականությամբ, կկառուցվի Արարատից մինչև Վրաստանի սահման հատվածը, բայց Արարատից մինչև Իրանի սահման հատվածի մասին պաշտոնյաները նույն անորոշ պատասխանն են տալիս՝ չգիտենք: Հայաստանը փող չունի, փող ունեցողներն էլ այլևս չեն ուզում նույն բանի համար մի քանի անգամ փող տալ: Այս տարիների ընթացքում ճանապարհի 10 տոկոսն էլ չի կառուցվել և անորոշ է՝ ի վերջո երբ կավարտվի ռազմավարական նշանակություն ունեցող այս մայրուղու շինարարությունը: Շինարարության ավարտի վերջնաժամկետի մասով էլ նախարարն օրերս ասաց` հստակ չէ, մայրուղու հարավային հատվածում ներդրողների հետ դեռ քննարկումներ են տարվում, բյուջետային ֆինանսավորում էլ է հարկավոր: Իր խոսքով, մայրուղին վերջնականապես ավարտելու համար դեռ առնվազ 6 տարի է պետք:
 
Այս տարվա մարտին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց ճանապարհի կառուցման տեմպերից: Ասում են, թե նա նույնիսկ անիմաստ է համարել նախագծի շարունակումը նման տեմպերով: Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ վարչապետը պարզապես փորձում է վրայից թոթափել մեղքի իր բաժինը, քանի որ ակնհայտ է՝ կառավարությունը պատշաճ կամք չի դրսեւորում՝ վերահսկելու շինարարության որակն ու ժամկետները, իսկ վարկատուները չունեն վերահսկողության մեխանիզմներ: Ըստ ՎԶԵԲ-ի հետ կնքած 500 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագրի՝ որպես գործողությունների նախնական ժամկետ՝ սահմանված էր 2009 թ.-ից մինչեւ 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, այս ընթացքում Հայաստանը պետք է ավարտին հասցներ փաստաթղթով համաձայնեցված հատվածների շինարարությունը: Իսկ քանի որ այն հետաձգվել է երեք տարով, 2012թ. Հայաստանը ԱԶԲ-ին վճարեց 300 000 դոլարի չափով տուգանք` չօգտագործված վարկի համար:
 
2013 թ. Հայաստանի Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ արձանագրեց ավտոմայրուղու կառուցման գործում: Աշխատանքներն իրականացնում էր իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողությունը՝ ֆրանսիական «Սաֆեժ»-ը: Հայտարարվեց, որ ճանապարհաշինարարները չեն ապահովում բետոնե շերտի պահանջվող հաստությունն ու որակը, կառուցումն իրականացվում է տեխնիկական խախտումներով, ջրահեռացում չի ապահովվում եւ այլն: Արդյունքում՝ պաշտոնից ազատվեց ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը, իսկ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց:
 
Պարբերաբար հնչում են պատճառաբանություններ, թե շինանյութը թանկացել է, կառուցապատող ընկերությունները բարձր գներով են աշխատում, ծրագիրը տնտեսապես արդյունավետ չէ: Հասկանում ենք այդ ամենը, բայց ինչո՞ւ են պատկան մարմիններն այդքան ժամանակ կորցրել, որ հասնենք այն եզրագծին, երբ գներն այդքան բարձրացե՞լ են: Պետք է խոսել այն մասին, թե ինչո՞ւ ժամանակին չի կառուցվել ճանապարհը: Լուրջ փորձագետներ են պետք՝ հասկանալու, թե արդյո՞ք այդ ճանապարհը, որը տեղ-տեղ արդեն քայքայվել է, միջազգային ստանդարտներով է կառուցվել: Այս տարիների ընթացքում ճանապարհի կառուցման համար գումարներ են հատկացրել Եվրասիական, Եվրոպական և Ասիական զարգացման բանկերը: Ի սկզբանե, Հայաստանի կառավարության գնահատմամբ, Մեղրին հայ-վրացական սահմանագլխին գտնվող «Բավրա» անցակետին կապող ճանապարհի կառուցումը պետք է արժենար մոտ 1 միլիարդ դոլար: Այդ գումարի կեսը վարկի տեսքով տրամադրեց Ասիական զարգացման բանկը: Մասնագետների գնահատմամբ՝ առայժմ պատրաստ է շինաշխատանքների տեսանկյունից ամենահեշտ ու մատչելի հատվածը: Այսինքն՝ ապագայում պահանջվելու է ավելի շատ փող, քան ծախսվել է մինչ օրս: Գիտակցելով, որ եղած գումարն այլևս չի բավարարում ծրագիրն ավարտին հասցնելու համար, կառավարությունը գործի է դրել փող հայթաթելու նոր միջոցներ:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 6293 անգամ
Լրահոս
21 Հուլ
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գնացել է անձամբ ստուգելու Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհԲարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորվածՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվել է «Բորուսիա»-ից (տեսանյութ)Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնինԻնձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահԱստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարՍեւանի քաղաքապետը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի. «Փաստ»Օրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»Զորավարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում. Նորատ Տեր Գրիգորյանց. «168 ժամ»«Ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». «Հրապարակ»ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչի ունեցվածքը. «Փաստ»Հարյուր հազարավոր դոլարներ է վատվնում Լևոն Սարգսյանի փաստաբանական ծախսերի համար. «Ժամանակ»Վարչապետը վերացրել է ՊՆ-ի արտաբյուջեն. «Հրապարակ»Տարոն Աճեմօղլուն իր աջակցությունը Հայաստանին գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար. «Ժամանակ»Նախկին ոստիկանապետի «գոլդ» պետհամարանիշը հետ է վերցվել. «Ժամանակ»Ռուբեն Գեւորգյանը վագրեր է պահում եւ բուծում. «Հրապարակ»Լեւոն Մարտիրոսյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան եւ զբաղվել քաղաքականությամբ. «Հրապարակ»Քաղավիացիայի 30-ամյա նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի. «Հրապարակ»«Արաբկիր» բկ–ում հեռուստացույցները այլևս վճարովի չեն. «Փաստ»Վարորդները մեծամասնությունը այլ կերպ են վկայական ստանում. «Փաստ»Ամերիկացի առաջին սերիական մարդասպանի՝ Հենրի Հոլմսի մասին Բաքուն կրկին խավարի մեջ է
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը