Աշտարակում կիսակառույց տան գույք է այրվել
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 8-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կիսակառույց տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:45-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը: