Ժողովրդի հետ թափանցիկ խոսելու խոստում տված վարչապետը գաղտնիքներ ունի. Փաշինյանը խաբել է. մաս 105. «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը «Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում «Ժողովուրդ». Կանչել են հարցաքննության «Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա «Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից Բայդենը Զելենսկուն խոստացել է, որ ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնակցումը» Սեպտեմբերի 21-ից հետո Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար քաղաքացի. Forbes Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում 

Բանակում չծառայած բոլոր պատգամավորները և պաշտոնյաները պետք է անհապաղ զորակոչվեն առաջնագիծ. Արման Վարդանյան

Քաղաքական

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանի ԲՈւՀ-երում տղա ուսանողներին տրվող տարկետման ձևը փոխվում է: Սա մեծ քննարկումների, բողոքների, դեմ և կողմ տեսակետների բախման առիթ դարձավ:

Ակադեմիական տարկետման իրավունքն ըստ էության վերացնելը դժգոհություններ է առաջացրել շատ ուսանողների մոտ. կազմակերպվում են դասադուլներ, անգամ դասախոսներ են պայքարին միացել: Հարցի շուրջ past.am-ը զրուցեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ, ով՝ հիշեցնենք՝ առաջարկել էր անցնել կիսապրոֆեսիոնալ բանակի, իսկ առաջնագծում կանգնեցնել ոչ թե 18 տարեկան նորակոչիկներին, այլ՝ պրոֆեսիոնալների:

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս օրերին ուսանողների կողմից  կազմակերպած դասադուլին, որով նրանք իրենց բողոքն են արտահայտում ակադեմիական տարկետումը վերացնելու դեմ և պահանջում չեղարկել համպատասխան օրինագիծը:

-Իմ կարծիքով՝ սա ոչ թե ծառայել-չծառայելու հարց է, այլ սոցիալական արդարության վերականգնման խնդիր: Երիտասարդությունն առաջինն է որոշել չհամակերպվել դրա հետ, և հուսով եմ, որ այս շարժումը կհաղթանակի և կտարածվի բոլոր ոլորտներում: Սա իրական սերնդափոխության հիմք կարող է դառնալ, իսկ սերնդափոխության անհրաժեշտության մասին ես բազմիցս խոսել եմ: Կարծում եմ՝ պետք է վերջ դրվի կոմսոմոլական և օլիգարխիկ ժառանգականությանը, ու Հայաստանի էլիտան պետք է դառնա երկիրը սիրող ինտելեկտուալ նոր սերունդը:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք, փաստորեն, պաշտպանում եք երիտասարդների թեզը, այդ դեպքում՝ ովքե՞ր պետք է ծառայեն բանակում, մեզ ապրիլը ցույց տվեց, որ բանակում խնդիրներ շատ կան՝ ներառյալ մարդկային ռեսուրսների պակասը:

- Ազգային ժողովն անհապաղ պետք է օրենք ընդունի, որով մինչև 45 տարեկան բոլոր չծառայած պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարից սկսած՝ մինչև վարչության պետեր, պետք է անցնեն պարտադիր զինվորական պատրաստության 6 ամսյա դասեր Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, առաջնագծում: ԱԺ-ն պետք է ընդլայնի պաշտոնների ցուցակը, որոնք զբաղեցնողները պարտադիր պահանջով պետք է ծառայություն կամ այդ 6-ամսյա կուրսն անցած լինեն:

Դա է այս պահին մեր պատերազմող երկրի հրամայականը:  Այս մեխանիզմի ստեղծման միջոցով՝1-2 տարվա բացը, որը ցանկանում են լրացնել տարկետումը հանելով, կլրացվի «փորձառու և բանիմաց» կադրերով:

Դրանով ամբողջովին կվերանա սոցիալական անարդարության այն ճեղքը, որն այսօր առկա է, կլուծվի բանակում եղած մարդկային ռեսուրսի դեֆիցիտի խնդիրը, և հնարավոր կդառնա պահպանել տարկետման իրավունքը:

Երբ որոշում կայացնողներին կանգնեցնեն առաջնագծում, նրանք ավելի սրտացավ կդառնան Արցախի նկատմամբ, իրենց կզգան այդ հող ու ջրի մի մասը և առավել հոգատար կլինեն: Սա առիթ ու լավ հնարավորություն կլինի բարձր պաշտոններ զբաղեցնողներին տաք գրասենյակների կաշեպատ բազկաթոռներից վեր հանելու և գոնե կրակել սովորեցնելու, և, ի վերջո, նրանք էլ երկրի առջև պարտքը կատարած տղամարդ կզգան իրենց:

Պարո՛ն Վարդանյան, այս նախագծի թե՛ դեմ, և թե՛ կողմ արտահայտվողների մեջ կան մարդիկ, ովքեր չեն ծառայել, բայց ԱԺ ամբիոնից հնչեղ ելույթներ են ունենում, սկսել ենք չտարբերակել՝ ո՞վ է ծառայել, ով՝ ոչ: Դուք ծառայե՞լ եք:

-Այո՛, ծառայել եմ: Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո որպես շարքային զորակոչվել եմ հայոց բանակ և իմ պարտքն եմ կատարել հայրենիքի նկատմամբ, այժմ ունեմ պահեստազորի լեյտենանտի կոչում: Եվ չնայած այն բանին, որ ես արդեն ծառայել եմ հայոց բանակում, հիմա էլ պատրաստ եմ այդ օրենքն ընդունվելուն պես՝ բոլորի հետ գնալ առաջնագիծ և իմ օրինակով ոգևորել անգամ այն պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր հոգեպես պատրաստ չեն այդ քայլին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժողովրդի հետ թափանցիկ խոսելու խոստում տված վարչապետը գաղտնիքներ ունի. Փաշինյանը խաբել է. մաս 105. «Ժողովուրդ»«Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը«Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում«Ժողովուրդ». Կանչել են հարցաքննության«Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է ԱրցախիցԲայդենը Զելենսկուն խոստացել է, որ ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնակցումը» Սեպտեմբերի 21-ից հետո Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար քաղաքացի. Forbes Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում Պետք չէ գերագնահատել Ուկրաինայի զինուժի վերջին հաջողությունները. Politico Ադրբեջանն ու Թուրքիան մեզ հետ հաշտություն չեն կնքելու, որքան էլ մենք ուզենք. Արմեն Այվազյան Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների Ուկրաինան արգելված ամերիկյան զենք է կիրառում. ահազանգել են ԼուգանսկումԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների խնդիրներիԼյուքսեմբուրգը դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների սպանությունըԻրանը կշտամբել է Ադրբեջանին Թեհրանի թշնամիներին ապաստան տալու համարԻջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել Կրակոցներ և հետապնդում՝ Լոռիում․ Ford-ի վարորդը, նկատելով պարեկներին, դիմել է փախուստիՏեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցը Լիզ Թրասն իրեն մոլի սիոնիստ և Իսրայելի աջակից է անվանել Զելենսկին Բայդենի վարչակազմի «հաճախորդն» է. Fox News-ի լրագրողՄեսսին «Բարսելոնային» կմիանա 2023 թվականի հուլիսի 1-ինՌուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը Իրանը և Ադրբեջանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնելԻնչ իրավիճակ է սահմանինՄԻԽ-ում ներկայացվել է ՀՀ նախաձեռնած հայտարարությունը թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի իշխանությունների դեմ. Al ArabiyaՎիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 168․am ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց17 հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ԱԽ քարտուղար Ի՞նչ են հակադրելու Մոսկվան և Մինսկը միջազգային գործընկերների ոչ բարեկամական քայլերին. Միշուստինը մեկնաբանել է Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով. Հուլուսի Աքար«Հիշեք էս մարդու և՛ դեմքը, և՛ անունը՝ Սիրանուշ Սահակյան»Ղազախստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆԿրեմլը հասկացնում է Փաշինյանին, որ փայլուն հասկանում է թե՛ այս նյութի բուն նպատակը, թե՛ ծրագրերըԶբոսաշրջիկն ամուսնացել է աֆրիկյան ցեղի ներկայացուցչի հետ (լուսանկարներ)Արարատ Միրզոյանը և Սամանթա Փաուերն անդրադարձել են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը Ե՞րբ կստորագրի Պուտինը նոր տարածաշրջանների մասին օրենքըԲարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու գործում. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ստացել է դաշինքին անդամակցելու Ուկրաինայի դիմումըԱդրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը զորավարժություններ են անցկացնումԻնչպես է պաշտոնը փոխել ՔՊ-ական համայնքապետերի կյանքը. «թավշյա» միլիոնատերերըԶինվորները հիմնականում ունեն ականապայթյունային-բեկորային և պայթյունային վնասվածքներ. Sputnik Արմենիա Պատրաստ կլինեմ ԱՀ պետնախարարի պաշտոնն ընդունել, եթե մեր մոտեցումները լայն աջակցություն ստանան. Ռուբեն Վարդանյան Ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների. ՊՆԵրկրպագուները Քլոե Քարդաշյանի նկարում մի դետալ են նկատել և անհանգստացել նրա առողջության համար (լուսանկարներ)Բրիտանացին խեղդամահ է արել կնոջը 17-ամյա աղջկա հետ սիրավեպի պատճառով, սակայն կարողացել է խուսափել պատժիցՄասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի գույքի վրա կալանք է դրվել
Ամենադիտված