Հրդեհ՝ Գեղաշեն գյուղում
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 8-ին, ժամը 19:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում՝ տներից մեկի մոտակայքում, այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 9-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21:40-ին:
Այրվել են անասնագոմի (մոտ 90 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և այնտեղ պահեստավորված անասնակեր (մոտ 200 հակ):