00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցԱշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

Փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով մեղավորները դատապարտվեցին 24 և 22 տարի ազատազրկման

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, տեղի է ունեցել փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական վերջին նիստը:

Դատական նիստում դատավորը հրապարակել է մեղադրական դավաճիռ, որով մեղավոր են ճանաչվել գործով անցնող մեղադրյալներ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը:

Դատարանի վճռով Գևորգ Զոհրաբյանը դատապարտվեց 24 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի իսկ Արթուր Միհրանյանը դատապարտվեց 22 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Կարեն Վարդանյանի անհետ կորելու վերաբերյալ ահազանգն ստացվել էր 2016թ. մարտի 28-ին. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Կարեն Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին մեկ այլ անձի հետ Երևան քաղաքի երկաթգծի կայարանից մեկնել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք, որտեղից էլ նշված քաղաքացին վերադարձել է միայնակ։

Քննության տվյալներով՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով կամ այդ գնի սահմաններում՝ նոր բնակարան։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար: Պայմանավորվածության համաձայն՝ Ա.Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կ.Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի հանրապետություն ուղեկցելու պատրվակով:

Ճանապարհին Կ.Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով՝ Գ.Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Կ.Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Կ.Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։

Կասկածյալների մատնանշած վայրից հայտնաբերվել է Կարեն Վարդանյանի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել էին  մի շարք խուզարկություններ, առգրավումներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և կենսաբանական փորձաքննություններ։

Լուսանկարը՝ Yerkir.am-ի:

դիտվել է 3213 անգամ
Լրահոս
17 Հուլ
Հաատատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Չի կարող պարզաբանում չտալ... բիզնեսի հարց «լուծող» պաշտոնյաի հրաժարականի հետքերով«Օդից փողն» այլևս եթերում չէ Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցՆախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել Քաղավիացիայի դիրքորոշումը՝ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին (լուսանկարներ, տեսանյութ) Սանիթեքը ներողություն է խնդրում Երևանի բնակիչներիցՆախագահը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվելՎարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ) Ի՞նչ կարևոր ասելիք ուներ Տեր-Պետրոսյանը՝ ՓաշինյանինՎթարային ջրանջատում Կապանում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության մեծագույն առաքյալն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ) Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գագիկ Խաչատրյանի կատարած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն. 64 միլիոն դոլարի վնաս է պատճառվելՈստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի հետ (լուսանկարներ, տեսանյութեր) 72-ամյա Շերը խորը բացված դեկոլտեով (լուսանկարներ, տեսանյութ)Կես միլիոն վարդերից բուրգ են կառուցել (տեսանյութ) Աշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ)Քեթի Փերին 9 միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել իր «ձգված» հետույքը (լուսանկարներ, տեսանյութ)Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստըԳեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին՝ Նյու Յորքում (լուսանկարներ) Որ դեպքում Եվրամիությունը կֆինանսավորի ՀայաստանինRolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրել է նոր մարզահագուստները (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուն իր ընտանիքին տարել է «Յուվենտուս»-ի մարզադաշտ (լուսանկար)Ոտնձգություն է կատարվել անչափահասի նկատմամբ. հարուցվել է քրգործ Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը՝ պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ, տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունումՀայտնվել է Թայսոնի մոր առևանգման տեսանյութը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»