Այրվել է անասնակեր
Чрезвычайный случайՆոյեմբերի 9-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում անասնագոմ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 14-րդ փողոցի թիվ 3 տան հարևանությամբ գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 17:41-ին: Կ. Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 300 հակ կուտակված անասնակեր: