00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցԱշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

Հետախուզման գործընթացում թույլ տրված էական խախտումների փաստերով քրեական գործեր են հարուցվել

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից աննախադեպ ծավալով ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը: ՀՀ դատախազության՝ հոկտեմբերի 27-ին կայացած կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել էին նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական
հսկողության բացերը, և ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էին դրանք հնարավորին արագ վերացնելուն և էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղությամբ միջոցներ ձեռնարկելու հանձնարարություններ:
 
Արդյունքում ուսումնասիրությամբ բացահայտված՝ հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
օգտագործելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Գ. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու
մասին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում հայտարարելու մասին որոշման կատարումը նույն օրը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին, որտեղ կազմվել է հետախուզական գործ:
 
Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից և նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին: Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու և հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
 
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2010թ. ապրիլի 1-ին կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Հ. Գ.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխվել է, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է:
 
Նշված որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում կազմվել է հետախուզական գործ:
 
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2011թ. դեկտեմբերի 15-ին որոշում է կայացվել Հ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով
որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:
 
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցելու հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է:
 
Նշված որոշման հիման վրա հետաքննության մարմնի կողմից Հ. Գ.-ի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, մինչդեռ վերջինս հետախուզվող է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչի վարույթում գտնվող քրեական գործով:
 
Արդյունքում, նշված քրեական գործով Հ.Գ.-ի նկատմամբ փաստացի հետախուզում չի իրականացվել:
 
Ավազակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով 2000թ. նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել Ա. Ա.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում նախաձեռնողի կողմից «ՍԷԿՏ» համակարգի միջոցով հետախուզվող Ա. Ա.-ի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա 2012թ. դեկտեմբերի 14-ին հատել է
ՀՀ պետական սահմանը:
 
2009թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել Խ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ
որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2009թ. ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում կազմվել է հետախուզական գործ:
 
ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2015թ. ընթացքում վարույթն իրականացնող մարմնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր, նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել և հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը ՀՀ:
 
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված վերոհիշյալ առերևույթ հանցագործությունների առթիվ 2017թ. նոյեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին
մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունըվ հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
դիտվել է 931 անգամ
Լրահոս
17 Հուլ
Հաատատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Չի կարող պարզաբանում չտալ... բիզնեսի հարց «լուծող» պաշտոնյաի հրաժարականի հետքերով«Օդից փողն» այլևս եթերում չէ Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցՆախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել Քաղավիացիայի դիրքորոշումը՝ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին (լուսանկարներ, տեսանյութ) Սանիթեքը ներողություն է խնդրում Երևանի բնակիչներիցՆախագահը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվելՎարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ) Ի՞նչ կարևոր ասելիք ուներ Տեր-Պետրոսյանը՝ ՓաշինյանինՎթարային ջրանջատում Կապանում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության մեծագույն առաքյալն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ) Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գագիկ Խաչատրյանի կատարած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն. 64 միլիոն դոլարի վնաս է պատճառվելՈստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի հետ (լուսանկարներ, տեսանյութեր) 72-ամյա Շերը խորը բացված դեկոլտեով (լուսանկարներ, տեսանյութ)Կես միլիոն վարդերից բուրգ են կառուցել (տեսանյութ) Աշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ)Քեթի Փերին 9 միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել իր «ձգված» հետույքը (լուսանկարներ, տեսանյութ)Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստըԳեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին՝ Նյու Յորքում (լուսանկարներ) Որ դեպքում Եվրամիությունը կֆինանսավորի ՀայաստանինRolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրել է նոր մարզահագուստները (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուն իր ընտանիքին տարել է «Յուվենտուս»-ի մարզադաշտ (լուսանկար)Ոտնձգություն է կատարվել անչափահասի նկատմամբ. հարուցվել է քրգործ Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը՝ պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ, տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունումՀայտնվել է Թայսոնի մոր առևանգման տեսանյութը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»