Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան 

Երևանի զարգացման՝ բաժակաճառ հիշեցնող 5-ամյա ծրագիրը

Վերլուծական
Հոկտեմբերի 31-ին ավագանու նիստում հաստատվեց Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը: Հիմնախնդիրները ներկայացված են բավականին լայնածավալ և մանրակրկիտ, դրանց լուծումները, սակայն,  բաժակաճառերի և բարի ցանկությունների տիրույթում են:
 
Հնգամյա ծրագրի մի շարք կետեր արժանի են, որպեսզի նրանց վրա ավելի երկար կանգ առնենք: Մասնավորապես, քաղաքապետարանն իր առջև խնդիր է դրել ապահովել զբոսաշրջության զարգացմանը խթանող քաղաքականության իրականացման շարունակականությունը: Միանգամից նշենք, որ նոր և արդյունավետ մոտեցում չի ցուցաբերվել այս հարցում. ներկայացված են այն նույն հիմնախնդիրները, որոնք առկա էին նախորդ հնգամյա ծրագրում՝ հետևաբար, կարելի է ենթադրել, որ դրանք չեն գտել իրենց լուծումը: Այս անգամ էլ քաղաքապետարանի կողմից առաջարկված լուծումների մեջ դժվար է առանձնացնել առնվազն մեկ նոր մտահղացում: Ենթադրվում է անցկացնել Էրեբունի-Երևան փառատոնը, Երևան Տարազ ֆեստը, Համով-հոտով Երևան փառատոնը և այլն: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս միջոցառումների անցկացումը ենթադրում է արդեն իսկ Երևանում գտնվող զբոսաշրջիկների ժամանցի կազմակերպում, քանի որ դժվար է պատկերացնել մի եվրոպացու, ով հանուն Երևան Տարազ Ֆեստի կժամանի Հայաստանի մայրաքաղաք, ինչպես նաև դժվար կլինի գտնել մի օտարերկրացու, ով նախապես տեղյակ կլինի քաղաքապետարանի այս անչափ հետաքրքիր նախաձեռնությունների մասին և կշտապի մասնակցել՝ բավական լուրջ գումարներ ծախսելով: Իսկ թեմատիկ տոնավաճառները, որոնք մի քանի տարի շարունակ կազմակերպվում են՝ անգամ երևանաբնակների ուշադրությանը չեն արժանանում: Գուցե այս ծրագրերն օգնեն զբոսաշրջիկներին մեկ-երկու օր Երևանում ավել պահել, ինչից կշահեն հյուրանոցներն ու տաքսու վարորդները, բայց միանշանակ է, որ զբոսաշրջության զարգացման համար այս ամենը բավարար չէ:
 
Հաջորդը՝ քաղաքապետարանի հնգամյա ծրագիրը ենթադրում է մայրաքաղաքի արտաքին ձևավորման և շենքերի արտաքին տեսքի կարգավորման շարունակական ծրագրերի իրականացման ապահովում: Որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է հետևյալը՝ կիրականացվեն դրոշակազարդման աշխատանքներ օտարերկրյա պատվիրարկությունների պետական և պաշտոնական այցերի ժամանակ, նախատեսվում է նոր լանդշաֆտային էսքիզների ձևավորում, այդ թվում՝ նոր տիպի ծաղկամանների, բազրիքների, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատերի տեղադրում և այլն: Ոչ մի խոսք՝ անճաշակ գովազդային պաստառների վերացման անհրաժեշտության մասին: Արտաքին ձևավորումը և գովազդը քաղաքի հագուստն են, երևանցիների մեծ մասը միակարծիք են՝ ներկայիս Երևանն անչափ անճաշակ է հագնված: Վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներ եղան՝ կապված Երևան քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային միջոցի հայտնաբերման մասին: Խոսքը գնում է նաև «Սիգարոն» ընկերության կողմից թույլ տված օրենքի խախտման մասին: Քաղաքապետարանի ծրագրում, օրինակ, ներկայացված չէ, թե ինչպես, ինչ մեխանիզմներով են կանխվելու նման դեպքերի կրկնությունները ապագայում:  Ինչպես երևում է՝ սահմանափակվելու ենք նոր ծաղկամաններով և նոր դիզայնի լանդշաֆտ վայելելով… Ուշագրավ է նաև այն, թե ինչ է նախանշում քաղաքապետարանը՝ Երևանի կառուցապատման հարցում: Ծրագրից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի թիվ մեկ խնդիրը լինելու է Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար օրենքով նախատեսվելիք անհրաժեշտ իրավական և նախագծային փաստաթղթերի մշակումը: Այսինքն՝ կառուցապատումն այդպես էլ Երևանի ծայրամասեր չի հասնի, մինչդեռ՝ դրանով ոչ միայն կթեթևանար կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլև կապահովվեր քաղաքի համաչափ զարգացումը: Քաղաքապետարանի հնգամյա ծրագրում մի քանի ընդհանրական կետով են ներկայացվում նաև Երևանի քաղցկեղը համարվող տրանսպորտի հիմնահարցի լուծումները: Սակայն բացակայում է կարևորագույն հարցի պատասխանը՝ ինչպես է լուծվելու մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը: Արդյո՞ք դա քաղաքապետարանի առաջնայնությունների մեջ չի մտնում: Կամ ինչո՞ւ ծրագրում հստակ սահմանված չեն նոր երթուղային ցանցին անցնելու ժամկետները. դա իր հերթին՝ խուսանավելու տեղ է տալու քաղաքային իշխանություններին՝ Երևանի համար այս կարևոր հարցի լուծումը կրկին հետաձգելու համար:
 
Այս ամենը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանն, ի տարբերություն սեփական շենքը բարեկարգելուն (հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետարանը 79 միլիոն դրամ է հատկացրել նոր վերելակի համար), Երևանի բարեկարգմամբ այնքան էլ մտահոգ չէ, ասվածի վառ վկայությունն է՝ դպրոցական շարադրության մակարդակի բարի ցանկությունների մատյան հիշեցնող հնգամյա ծրագիրը...
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)
Ամենադիտված