Թող կրակեն. մենք էլ կկրակենք
ПравоԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստը:
Մեղադրողը հրապարակեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և համախոհների գաղտնալսումների արձանագրությունները, որոնցից մեկում լսվում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի խոսակցությունը:
Մեջբերենք խոսակցությունից հատված.
«Թող կրակեն. մենք էլ կկրակենք, մեզ պետք չի վախեցնել Մարտի 1-ով: Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»:
Մեղադրողը ներկայացրեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում հայտնաբերված թռուցիկների բովանդակությունը և մի քանի թղթերի վրա գրված կոչերը:
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին, դատական նիստը խոչընդոտելու համար, դատարանը 4 ժամով հեռացրեց դատարանի դահլիճից:
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանն էլ պնդեց, որ դատարանում չի խոսելու այնքան ժամանակ, մինչև դատարանն իր պաշտպանին չհրավիրի դատարան:
Դատական նիստը շարունակվեց առանց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի: