ԵԼՔ-ի հաղթանակը՝ Վանաձորում. ՍԴ-ն որոշում կայացրեց
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական դատարանը քննում է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որով առաջարկվում է Վանաձորի ավագանու հրավիրած նիստերն անվավեր համարել, քանի որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացրել՝ չպահպանելով օրենքի տառը:
Սամանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանն, ընթերցելով դատարանի վճիռը, նշեց, որ ելնելով գործի քննությունից, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում այն նորմը, որի հիման վրա էլ Վանաձորում ավագանին նիստեր է գումարել: Հետևաբար, ՍԴ հակասահմանադրական ճանաչեց նաև այն որոշումները, որոնք ընդունվել են այդ նիստերի ընթացքում:
Լրագողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորն, անդրադառանալով դատարանի որոշմանը, նշեց, որ իրենց բավարարում է ՍԴ վճիռը՝ այն համարելով պատգամ օրենսդիր մարմնին, որը պետք է փոփոխություններ կայացնի ՏԻՄ օրենքում:
Նշենք, որ ՍԴ այս որոշումը ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից: