00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ)

«Ժամանակ». Դեղին քարտ ՀՀԿ-ին. դատարանը փոխում է իրավիճակը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները, բայց դե ֆակտո, այսինքն՝ այսպես ասած ավանսով՝ մարտի 31-ից հետո: Բանն այն է, որ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՏԻՄ այն օրենքը, որին հղում անելով, մինչ այժմ գործել է Վանաձորի քաղաքապետը եւ ավագանին: Բայց ստացվում է, որ քանի դեռ օրենքը հակասահմանադրական ճանաչված չէր Բարձր դատարանի որոշումով, դրանով գործելը հավասարազոր էր օրենքով գործելուն:

Վանաձորի ավագանու ընտրությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ կուսակցությունները սկսեցին բոյկոտել ՀՀԿ եւ ՀՅԴ մեծամասնությանը:

Դրա պատճառն այն էր, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածուն, այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել էին առաջադրել իրենց թեկնածուին եւ կարողանում էին ապահովել նրա ընտրության համար մեծամասնություն: Սակայն այդ մեծամասնության 4 ներկայացուցիչ, հայտնի չէ, թե որ կուսակցությունից, փակ քվեարկությանը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի օգտին, որն էլ առ այսօր քաղաքապետ է: Երեք ուժերը «Լուսավոր Հայաստան»-ի կոչով սկսեցին բոյկոտել նիստերը քվորում չապահովելու համար: ՀՀԿ-ՀՅԴ փոքրամասնությունը սակայն նիստեր էր անցկացնում եւ կայացնում որոշումներ: Եվ ահա այժմ, ՍԴ որոշմամբ, այդ ամենը ճանաչվում է հակասահմանադրական, եւ որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի մարտի 31-ից:

Ֆորմալ առումով իրավական այդ որոշումը անկասկած ունի բավականին լուրջ քաղաքական նշանակություն: Բանն այն է, որ իհարկե Վանաձորի մասշտաբով, սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ՀՀԿ-ի դեմ: Դատարանը այսպես ասած իրավական կառույց է, սակայն կասկածից վեր է, որ այստեղ որոշումները, հատկապես քաղաքական ենթատեքստ պարունակող հարցերում, կայացվում են այսպես ասած քաղաքական տրամաբանությամբ, անգամ եթե իրավական հիմքերը ունենում են աղաղակող հակառակ բնույթ:

Ի վերջո ՍԴ-ում են կայացվել Հայաստանի բոլոր համապետական ընտրությունները՝ այսպես ասած սահմանադրական ճանաչելու որոշումները: Դա մի իրողություն է, որը երեւի թե չունի ավելորդ ապացույցների կարիք: Առավել եւս ներկայիս որոշման պարագայում, որը պարունակում է մի քանի տողատակ: Ստացվում է, որ մի կողմից եղել է Վանաձորի քաղաքային իշխանության հակասահմանադրական գործողության բազա, մյուս կողմից՝ ՍԴ-ն իր ներկայիս որոշումով ոչ միայն բաց է թողնում դրա համար պատասխանատվության հարցը, այլ ըստ էության նույնիսկ տալիս ժամանակ մինչեւ 2018-ի մարտի 31:

Իսկ կապ ունի՞ արդյոք այդ ժամկետը ներիշխանական վերադասավորումների եւ 2018-ի հայտնի խնդրի հետ: Չէ՞ որ ապրիլին է Սերժ Սարգսյանը վայր դնելու նախագահական լիազորությունը, եւ դրանից հետո ձեւավորվելու է արդեն ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգը՝ իր առանձնահատկություններով եւ ներիշխանական նոր հոգեբանությամբ, ու թերեւս նաեւ ինչ-որ իմաստով նոր ստատուս-քվոյով: Ի վերջո ակնհայտ է նաեւ, որ ՍԴ հերթական, այսպես ասած, ոչ տաք, ոչ սառը՝ գոլ որոշումից մի կողմից գոհ, մյուս կողմից դժգոհ են թերեւս բոլոր կողմերը: Այդպիսով ստացվում է, որ Վանաձորի ՀՀԿ մեծամասնությունը մի կողմից ստանում է այսպես ասած քարտ-բլանշ մինչեւ մարտի 31-ը, բայց մյուս կողմից նաեւ ստանում է այսպես ասած դեղին քարտ՝ առաջին դեղինը, որին կարող է հետեւել նաեւ կարմիրը: Միեւնույն ժամանակ այդ որոշումը որոշակի միավորներ է ավելացնում «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն էլ մոտ մեկ տարի փորձում էր հասնել Վանաձորի վերաբերյալ նվազագույնն այդօրինակ որոշման:

Ի՞նչն էր սակայն ավելի անհրաժեշտ՝ հարված կամ դեղին քարտ ՀՀԿ այսպես ասած վանաձորյան թեւին, որը թերեւս արտահայտվում է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանով, եւ որը թերեւս 2018-ի ապրիլից առաջ այսպես ասած կախվում է երկրորդ դեղինի ռիսկից, թե՞ «Ելք»-ին կամ «Լուսավոր Հայաստան»-ին միավոր տալը: Իսկ արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է պարունակել այսպես ասած փոխանակման տրամաբանություն, կապակցված լինելով Զինապարտության մասին օրենքի հարցում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ «Ելք»-ը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ թերեւս փորձում է նաեւ նպաստել ուսանողական բողոքի ալիքին:

Այսինքն՝ Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ այսպես ասած զուսպ լինի Զինապարտության մասին օրենքի հարցում: Բայց արդյո՞ք դաշինքը իշխանության համար այդքան խնդրահարույց էր զինապարտության օրինագծի հարցում, որ առաջացել էր ՀՀԿ թեւերից մեկին հարվածի գնով միավորներ տալ «Ելք»-ին եւ բերել քաղաքական լռելյայն փոխզիջման: Թե՞ այդուհանդերձ բուն շարժառիթը հենց ՀՀԿ ներքին հարաբերություններում էր:

Մի բան հստակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին հայացքից հանգուցալուծելով իրավիճակը Վանաձորում, իրականում էլ ավելի է խճճել այն եւ բացել նոր շերտեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծել է վանաձորյան քաոսը երկարաձգելու նոր լիցք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3689 անգամ
Լրահոս
21 Հուն
«Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակելԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Մեգան Մարքլը և արքայազն Չարլզը՝ Royal Ascot-ի բացմանը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ) ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ) Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Շերը ստիպված է եղել տավարի լեզու ուտել (տեսանյութ, լուսանկարներ) Հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել (լուսանկարներ) Տեսանյութ․ չվերթի ժամանակ ուղևորներից մեկը սկսել է մուրացկանություն անել (լուսանկարներ) Բուֆոնն առաջիկայում բուժզննում կանցնի ՊՍԺ-ումՓաշինյանը խափանեց Մարուքյանի ծրագրերըԱյսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ Հայտնի է Սերժի Վաչոյի բնակարանից ու ռեստորանից հայտնաբերված գումարի չափըՕդեսայի հայկական մշակութային կենտրոնում ավանդույթների և մշակույթի միջազգային փառատոն է անցկացվել ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի». Ռուստամ ԳասպարյանԻնչ պետք է անել, որպեսզի հակառակորդն արկածախնդրության չդիմիՎաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության վերաբերյալ ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ Կիևի բենզալցակայանում «ինքնասպասարկման» հետևանքով պայթյուն է որոտացել (տեսանյութ)Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Ռոզա Ֆիլբերգը շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով ցույց է տվել սլացիկ ոտքերը «Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ էԱվշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը ԱԱ 2018. առաջին խաղերի ամենագեղեցիկ երկրպագուհիները (ֆոտոշարք)Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունի (տեսանյութ)Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)
Ամենադիտված