iPhone X-ի տերերը հայտնաբերել են սմարթֆոնի ևս մեկ թերություն
World PressiPhone X-ի տերերը հայտնաբերել են սմարթֆոնի ևս մեկ թերություն: Նրանք նկատել են կանաչ ուղղահայաց գիծ, որը հայտնվել է սարքի դիսփլեյի վրա՝ գնելուց անմիջապես հետո:
Այս մասին գրում է Mashable-ն:
Նշվում է, որ վերբեռնումը չի լուծում խնդիրը: Սմարթֆոնի տերերը պնդում են, որ սմարթֆոնը չի ենթարկվել ֆիզիկական ազդեցության, և իրենք չեն վնասել այն:
Ավելի վաղ Apple-ը ևս ընդունել է iPhone X-ի սենսորի հետ կապված խնդիրները, որը դադարում է արձագանքել սառը եղանակի ժամանակ: Բացի այդ՝ կորպորացիան նախազգուշացրել է, որ եթե էկրանին երկար ժամանակ բաց է մնում վառ և հակադրական պատկեր, սմարթֆոնի դիսփլեյը խամրում է:
iPhone X-ը ներկայացվել է օգոստոսին, սմարթֆոնի վաճառքը սկսվել է նոյեմբերի 3-ին: