Շախմատ Մ 20. Հայաստանի չորս ներկայացուցիչներ հանդես կգան աշխարհի առաջնությունում
ՍպորտՆոյեմբերի 13-ից 25-ն Իտալիայի Տարվիզիո քաղաքում կանցկացվի շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը ( շվեյցարական մրցակարգ, 11 տուր): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանը կներկայացնեն միջազգային գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը եւ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: