Հայուհինե՛ր, զգոն եղեք. Ելենա Եսենինան Աշոտի հետևից եկել է չքնաղ Երևան (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր«Աշոտի որսը» հայտարարված է. Ելենա Եսենինան արդեն Երևանում է: Երիտասարդ երգչուհու «աշոտները» և մյուս երկրպագուները կարող են հանդիպել նրա հետ նոյեմբերի 16-ին:
Հայտնի «Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի իր երկրպագուների հետ:
«Շնորհակալություն այսօրվան: Աշոտ, եթե դու չես գալիս Լենոչկայի մոտ, Լենան ինքը քեզ կգտնի: Երևա՜ն: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ միայն սկսվում է», — գրել է Եսենինան Facebook-ի իր էջում:
Նա ևս մի գրառում է թողել Instagram-ում Երևանում առաջին օրվա մասին:
«Երևանում արթնանալուց հետո Լենոչկան համեղ նախաճաշում է: Պետք է չէ՞ սնվել որոնումներից առաջ», — գրել է Եսենինան և հավելել մեկնաբանություններում, որ «Երևանը սքանչելի քաղաք է»:
Եսենինան նոյեմբերի 16-ին Մոսկվայի տանը կհանդիպի իր երկրպագուների հետ:
Վերջերս Ելենան հատուկ Sputnik Արմենիայի համար հոլովակ էր ձայնագրել՝ հայտարարելով #АшотпозвониЛеночке ֆլեշմոբի մեկնարկի մասին ու առաջարկելով ձայնագրել սեփական հոլովակը։
Ելենա Եսենինան երիտասարդ երգչուհի, բանաստեղծուհի ու երգահան է, որն իր արվեստում համատեղում է փոփ ու ժողովրդական երաժշտության տարրերը։ Նա մի քանի հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, համագործակցել է հայտնի կատարողների հետ։
Նյութի աղբյուր՝ sputnikarmenia.am