«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռք կբերի Ֆրեդին՝ որպես Ֆելաինիին փոխարինող
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը Ժոզե Մոուրինյուին առաջարկել է ծախել մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները՝ նոր ձեռքբերումների համար:
Պորտուգալացու առաջին «զոհերից» մեկը Մարուան Ֆելաինին է:
Metro-ի տեղեկությունների համաձայն՝ մանկունիացիները համաձայնության են եկել «Բեշիկթաշ»-ի հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Գործարքը կկայանա հունվարին:
Ակնկալվում է, որ մանչեսթերյան ակումբը Ֆելաինիի փոխարեն կգնի «Շախտյոր»-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին:
Ֆելաինիից բացի, մանկունիացիները կհրաժարվեն նաև Լյուկ Շոուից: