«Լայպցիգ»-ի կիսապաշտպանը՝ Մոուրինյուի ուշադրության կենտրոնում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Լայպցիգ»-ի շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգի ծառայություններով:
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյուն ֆուտբոլիստի խաղին հետևել է Աշխարհի առաջնության անցումային փուլի Շվեդիայի և Իտալիայի միջև հանդիպմանը:
Բունդեսլիգայի 11 տուրում Ֆորսբերգը մասնակցել է 9 խաղի և կատարել 2 գոլային փոխանցում: