Շատ ուրախ եմ, որ անհաջող հանդիպումներից հետո կարողացանք հաղթանակի հասնել. Վարազդատ Հարոյան
СпортՀայաստանի հավաքականը ընկերական խաղում 3։2 հաշվով հաղթանակ տոնեց Կիպրոսի հավաքականի նկատմամբ:
Խաղից հետո լրագորղների հետ զրուցեց մեր հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը, ով հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ:
«Շատ ուրախ եմ, որ անհաջող հանդիպումներից հետո կարողացանք հաղթանակի հասնել վերջին 2 հանդիպմանը։ Թեև ընկերական, բայց հաղթանակը մնում է հաղթանակ։
Ուրախ եմ գոլիս համար և այն նվիրում եմ կնոջս, որն առաջին անգամ իմ խաղին հետևում էր մարզադաշտից։
Ինձ համար շատ մեծ պատիվ է է հավաքականի խաղին ավագի թևկապ կրելը։ Թիմում շատ եմ կրել, բայց հավաքականում առաջին անգամն էր շատ մեծ պատիվ էր ինձ համար»,- նշեց Հարոյանը։