Մեկնարկային 45 րոպեները մղձավանջ էր մեզ համար. Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ
SportԸնկերական խաղում Հայաստանի ազգային ընտրանուն 2:3 հաշվով զիջելուց հետո Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոն խոսել է խաղի մասին և նշել.
«Լավ չխաղացինք առաջին խաղակեսում: Մեկնարկային 45 րոպեները մղձավանջ էր մեզ համար: Սակայն փոխեցինք խաղաոճը երկրորդ խաղակեսում: Կվերադառնանք Կիպրոս և կվերլուծենք ամբողջ խաղը»,- ասել է մարզիչը: